ՊԱՏՎՈԳՐԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հոկտեմբերի 8-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում կայացած սեմինար- քննարկման արդյունքում  ՔԴԿ-ի տնօրեն Ռ. Կարապետյանի առաջարկությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի  դպրոցներում   նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվեց հայ տպագրության 500-ամյակին ու Սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին նվիրված «Գրից մինչև գիրք» խորագիրը կրող միջոցառումներ և թեմատիկ ցուցահանդեսներ: 

 Մասնակից դպրոցներ՝   Եղեգնաձորի թիվ 1, Եղեգնաձորի թիվ 2,  Արենի, Չիվա,  Արփի, Մալիշկայի թիվ 1, Մալիշկայի թիվ 2, Սալլի, Շատին, Գետափ, Հորբատեղ, Թառաթումբ, Գլաձոր, Ագարակաձոր, Վարդահովիտ: 

 Դեկտեմբերի 27-ին Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ-ի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանի կողմից պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնվեցին մարզի դպրոցների տնօրեններին:

Բացման խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի 1-ին դպրոցի տնօրեն Գրիգորյան Անուշը, ապա ողջույնի խոսք ասացին մարզպետ Էդգար Ղազարյանը և ՔԴԿ-ի տնօրեն Հայր Վարդանը:

 Եղեգնաձորի թիվ 1, Եղեգնաձորի թիվ 2 և Մալիշկայի թիվ 2 դպրոցները  ոչ միայն ցուցահանդեսով մասնակցեցին, այլ նաև մասնակցեցին <<Գրից մինչև գրատպության>> հանրապետական մրցույթին:

Մարզային փուլում հանդես եկան Եղեգնաձորի թիվ 1 հիմնական, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական, Վայքի թիվ 2 և Ջերմուկի  թիվ 1 հիմնական դպրոցները:

Մարզային փուլում Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցը, գրավելով առաջին պատվավոր տեղը, Վայոց Ձորը ներկայացրեց հանրապետական փուլում՝ արժանանալով 2-րդ պատվավոր մրցանակի, հատուկ պատվոգրի  և դրամական պարգևի :

Շնորհակալություն մարզի Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչներին՝ նման գեղեցիկ միջոցառումներ և ցուցահանդեսներ կազմակերպելու համար:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s