Վայոց Ձորի թեմ

ՔԴԿ-Ի ՍԱՆԵՐԻ ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

Advertisements

Դեկտեմբերի 23-ին Վայոց Ձորի թեմի  Քրիստոնեական դաստիարակության և <<Հույս և ապագա>>  երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Եղեգնաձորի թիվ 2 դպրոցում  կազմակերպվեց Ամանորին նվիրված միջոցառում:

ՔԴԿ-ի սաները Ձմեռ պապի, Ձյունանուշի և հեքիաթի հերոսների կերպարներով հյուր էին եկել Եղեգնաձորի թիվ 2 դպրոցի առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների կրթության խմբի սաներին: Նրանք անմոռանալի ակնթարթներ պարգևեցին նրանց:

Ամանորյա ուրախ, տոնական միջոցառմանը ներկա էին կազմակերպիչներ Ռուզան Կարապետյանը և Էլմիրա Պողոսյանը, ուսուցիչներ, աշակերտներ և այլք:

Advertisements