ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ


This slideshow requires JavaScript.

Ճիշտ է, այս տարվա ընթացքում շատ բազմաբնույթ  միջոցառումներ են անցկացվել մեր դպրոցում, սակայն ամենահիշարժանը  <<Գրից մինչև գիրք>> թատերականացված  ներկայացումն էր՝ նվիրված հայ գրերի գյուտի 1650   և գրատպության  500 -ամյա հոբելյանին:

Ամեն ինչ արվեց  բարձր ճաշակով, ստեղծագործական խումբը ոչինչ չխնայեց՝ այն դարձնելու ոչ միայն մրցունակ միջոցառում, այլև ուսանելի բոլորի համար: Հիրավի, յուրաքանչյուր հայ պետք է իմանա, որ ինքը գիրք սիրող, գիրք պաշտող և գիրքը արհավիրքից փրկող ժողովրդի մի մասնիկն է: Continue reading

Advertisements

ՀՈԻՅՍ. ՔԱՐՈԶ՝ ԽՈՍՎԱԾ ՎԱՅՔԻ ՍԲ. ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ


This slideshow requires JavaScript.

ՏԵՐ ԶԱՐԵՀ ՎՐԴ. ԿԱԲԱՂՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Արդ հուսանք մենք նրան եւ

 Նա կլինի մեզ իբրեւ փրկություն,

որովհետեւ Աստված մեր մեջ է>>:

(ժամագիրք)

Ժամագրքի այս հոգեթով տողը պայծառակերպում է մեր ներքին աշխարհը եւ հրավիրում է մեզ խորհելու քրիստոնյայի ամենամեծ առաքինություններից մեկ՝ հույսի մասին:

Քրիստոնեական հավատին սերտորեն կապված է քրիստոնեական հույսը: Եթե հավատը վերաբերում է անտեսանելիին՝ Արարչի գոյությանը, որի նախախնամությամբ է ընթանում մեր կյանքը, եթե այն հաստատում է, որ Աստծու Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով է կատարվել մարդու փրկագործումը, ապա հույսը մարդու իղձն ու սպասումն է, այն համոզմունքն ու վստահությունն է, որը հաստատում է մարդու փրկության իրականանալի լինելը: Իսկ այդ իրականությունը գերագույն երջանկություն է մարդու համար: Այո, հույսը երկնքի արքայություն հասնելու՝ մարդու ունեցած համոզմունքն է ու բաղձանքը, բայց միայն հաստատ հույսը կարող է իրագործել այդ բաղձանքը, ինչպես հորդորում է Պողոս առաքյալը. «… Մենք, որ ապաստան գտանք՝ կաոչելու համար հանդերձյալ հույսից, որը հաստատուն եւ անշարժ խարիսխ է մեզ համար» (Եբր. 6:19): Continue reading

ԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՐԱՏՊՈՒԹՅՈՒՆ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԵՆԻԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ


Ի՞նչ  է լեզուն և գիրը, ի՞նչ  դեր են կատարել  դրանք  հայ  ժողովրդի  կյանքում: Գիրը և  լեզուն հայ  ազգի ներկայացուցիչներին, պետության քաղաքացիներին մեկ ամբողջության մեջ շաղկապող կարևոր  միջոցներ են: Մեսրոպ  Մաշտոցը  այն երևելի  այրերից    էր, որը ավելի խորը գիտակցեց գրի անհրաժեշտությունը  և  մենք  բոլորս պարտական   ենք նրան  և միշտ պետք է  խոնարհվենք նրա արած  գործի առջև: Continue reading

ԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԻՐՔ. ՎԱՐԴԱՀՈՎԻՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ


This slideshow requires JavaScript.

Վայոց Ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոցի աշակերտները  <<Գրից մինչև գրատպություն>>  թեման լուսաբանել են պատի թերթում: Այստեղ գլխավորապես տեղ են գտել Մեսրոպ Մաշտոցի, Continue reading