ԹԵՄԻ ԽՄԲԱԿԸ «ՆՎԵՐՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ 2012» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԻՆ


This slideshow requires JavaScript.

Դեկտեմբերի 22-ին Երևանի <<Անի Պլազա>> հյուրանոցում տեղի ունեցավ  <<Նվերների աշխարհ 2012>> խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառք, որի ողջ հասույթը փոխանցվեց մանկատան երեխաներին:

Այդ բարեգործությունից անմասն չմնաց թեմի խմբակը, որը հերթական անգամ իր աշխատանքներով  մասնակցեց ու հիացրեց բոլոր այցելուներին:  Տաղավարում տիրում էր տոնական տրամադրություն:

https://vayotsdzoritem.wordpress.com/wp-includes/js/tinymce/plugins/wordpress/img/trans.gif Continue reading

Advertisements

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՉԻՎԱՅԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ


This slideshow requires JavaScript.

Դեկտեմբերի 27-ին Չիվայի միջնակարգ դպրոցում կայացած միջոցառումը նվիրված էր Սուրբ Ծննդյան  խորհրդին:

Ներկա էին ծնողներ, աշակերտներ, ուսուցիչներ եւ տնօրինությունը: 6-րդ դասարանի աշակերտները հարց ու պատասխանի միջոցով ներկայացրին Աստծո անճառելի գոյությունը եւ անսահման սերը, որի հաստատումն էր Հիսուսի ծնունդը: Ներկայացրին հովիվների եւ մոգերի այցելության խորհուրդը, ինչպես նաև հունվարի 5-ի, 6-ի եւ 7-ի խորհուրդները:

Աշակերտները հանդես եկան հրեշտակի, մարգարեի, Մարիամի և Հովսեփի կերպարներով: Ներկայացան նաեւ ծառերի` թթենու, արմավենու և եղեւնու դերերում: Այնուհետեւ եղեւնին զարդարվեց «երկնքից իջած աստղերով» եւ առաքինության բառերը կրող թղթե խաղալիքներով, որով արտահայտեցին այն գաղափարը, թե մարդն իր մեջ կկրի Աստծո լույսը, եթե իրեն զարդարի քրիստոնեական առաքինություններով:

https://vayotsdzoritem.wordpress.com/wp-includes/js/tinymce/plugins/wordpress/img/trans.gifՎերջում բոլորին ու ողջ աշխարհին մաղթեցին աստվածային սեր, որովհետև  ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ:

Վայոց Ձորի թեմի

Քարոզչական կենտրոն

27.12.2012թ.

ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ


Հունվարի 12-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, տեղի ունեցավ ՔԴԿ-ի աշխատակազմի հերթական ժողովը:

Ժողովն սկսվեց Աղոթքով: ժողովի ընթացքում քննարկվեցին կատարված աշխատանքները, ՔԴԿ-ի առաջիկա ծրագրերը,  Սուրբ Սարգսի տոնի կազմակերպման ուղղությամբ տարվող նախապատրասական աշխատանքները:

Քննարկումներից և առաջարկություններից հետո, ամփոփելով տարեկան գործընթացը, Հայր Սուրբը հորդորեց այս տարում առավել ակտիվացնել հոգևոր-կրթական առաքելությունը:

Ժողովը փակվեց միասնական Աղոթքով:

12.01.2013թ.