Վայոց Ձորի թեմ

ԹԵՄԻ ԽՄԲԱԿԸ «ՆՎԵՐՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ 2012» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԻՆ

Advertisements

Դեկտեմբերի 22-ին Երևանի <<Անի Պլազա>> հյուրանոցում տեղի ունեցավ  <<Նվերների աշխարհ 2012>> խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառք, որի ողջ հասույթը փոխանցվեց մանկատան երեխաներին:

Այդ բարեգործությունից անմասն չմնաց թեմի խմբակը, որը հերթական անգամ իր աշխատանքներով  մասնակցեց ու հիացրեց բոլոր այցելուներին:  Տաղավարում տիրում էր տոնական տրամադրություն:

Բոլորը գոհ էին իրենց ամանորյա գնումներից:

Հաջորդ ցուցահանդեսը տեղի կունենա գարնանը` մարտ ամսին` նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:

Նելլի Հովհաննիսյան

   ԲԱՏԻԿԻ ԽՄԲԱԿ

22.12.2012թ.

Advertisements