Հայոց եկեղեցու պատմության 10-րդ դաս. դասագիրք


Սիրելի` բարեկամ

Քրիստոնեական բարոյագիտությունը քրիստոնեության, ուստի նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից ուսուցանվող կենսակերպի հիմքն է: Իր հիմնադրման ժամանակաշրջանից

սկսած` Քրիստոսի ուսմունքը լայն տարածում գտավ աշխարհով մեկ, որովհետև այն ուղղված լինելով մարդու բանականությանը, սրտին ու հոգուն` քարոզում է ապրելակերպի բարոյական վեհ արժեքների ամբողաջական մի համակարգ: Յուրաքանչյուր քրիստոնյայի, այդ թվում և հայ մարդու ազգային-հոգևոր նկարագրի կարևոր բաղադրիչ է նրա բարոյական դիմագիծը: Ազգային-հոգևոր նկարագիրն ու բարոյական արժեքների համակարգը ներհասարակական հարաբերությունները կարգավորող չափանիշներ են, որոնք ապահովում են տվյալ հասարակության համակեցությունը, ուղղորդում, դաստիարակում են սերունդներին, դառնում հիմք ինչպես յուրաքանչյուր անհատի վարվելակերպի (չգրված օրենքներ), այնպես էլ պետականորեն ընդունած որոշումների ու օրենքների համար: Եվ վերջապես, քրիստոնեական բարոյական արժեքները համամարդկային նշանակություն ունեն: Դրանք ընկած են նաև արդի հումանիստական շարժումների ու գաղափարների հիմքում: Այսօր էլ, տեխնիկական աննախադեպ զարգացման մեր դարում, մարդ արարածն առաջվա պես հարցադրումներ ունի բարոյական նկարագրի, հոգու և խղճի, կյանքի ու մահվան վերաբերյալ: Հարցերը շատ են, և դու էլ, սիրելի’ բարեկամ, մի օր տալու ես այդ հարցերն ինքդ քեզ: Եվ փորձելու ես գտնել դրանց պատասխանները: Փորձելու ես գտնել բարին, ազնիվն ու վսեմը, ճշմարիտն ու առաքինին: Որոնումների այդ դժվարին ճանապարհին քեզ աջակից կլինի նաև այս դասընթացի շնորհիվ ձեռքբերվածը…շարունակել կարդալ

Advertisements

Հայոց եկեղեցու պատմության 11-րդ դաս. դասագիրք


Պատանի՛  բարեկամ

Դու արդեն երկար ճանապարհ ես անցել «Հայոց եկեղեցու պատմության» ընդգրկուն դասընթացի ուղիներով: Այդ ընթացքում ծանոթացել ես  Ս. Գրքին՝ Աստվածաշնչին, քրիստոնեության հիմնական ուղղություններին, Հայոց եկեղեցու խորհուրդներին, տոներին, ծեսերին, համաշխարհային խոշոր կրոնական համակարգերին: Հայոց պատմության համապատկերի մեջ ուսումնասիրել ես Հայոց եկեղեցու պատմության կարևոր և նշանակալից իրադարձությունները, հաղորդակից եղել քրիստոնեական բարոյախոսության հիմնական արժեքներին:

Վստահ ենք, որ դու արդեն գիտես, թե ի՞նչ է հոգևոր խորհուրդը, ի՞նչ է ծեսը, ի՞նչ է հավատը, ի՞նչ է մարդու բարոյական նկարագիրը, ինչպիսի՞ դերակատարություն է  ունեցել մեր եկեղեցին հայոց պատմության քառուղիներում և այլն:

Եկել է եզրահանգումների և ընդհանրացումների ժամանակը:

Դասընթացի այս փուլում դու առաջին անգամ կծանոթանաս Հայոց եկեղեցու պատմության տեսությանը, այսինքն՝ պատմության կոնկրետ թվերի, փաստերի և իրադարձությունների ամբողջական ուսումնասիրության, վերլուծության ու ընդհանրացման արդյունքներին: Օրինակ՝ Հայոց քրիստոնեական արժեհամակարգի ձևավորումը տեղի է ունեցել բավական մեծ ժամանակահատվածում, ընդ որում, այն ընթացել է անընդհատ փոփոխվող ներքին և արտաքին իրավիճակներում, տարաբնույթ քաղաքական, տնտեսական, հոգեբանական, մշակութային գործոնների ազդեցության ու փոխազդեցության պայմաններում: Ներկայացվող դասանյութի այն մասը, որը Հայոց եկեղեցու պատմության տեսությունն է, պետք է դիտել վերոնշյալ տեսանկյունից, ինչը, նկատի ունենալով քո տարիքը և Հայոց եկեղեցու պատմության դասընթացի նախորդ փուլերի իմացությունը, անհրաժեշտ է սովորել, այն է՝ ամփոփել և ընդհանրացնել…շարունակել կարդալ

Հայոց եկեղեցու պատմ. 10-11-րդ դաս. ուսուցչի ձեռնարկ


Հարգելի’ գործընկեր

«Հայոց եկեղեցու պատմության» 9-րդ և 10-րդ դասարանների դասընթացները համապատասխանաբար կոչվում են «Քրիստոնեական բարոյագիտություն» և «Քրիստոնեական ազգային արժեհամակարգը և մշակույթը»: Այս դասընթացները  «Հայոց եկեղեցու պատմության» ծրագրային ողջ կառույցի տրամաբանական շարունակությունն են, թեմատիկ և բովանդակային առումով նորույթ են հանրակրթական դպրոցում:

Այսպես, 9-րդ դասարանում սովորողը հնարավորություն է ստանում ամբողջական պատկերացում կազմել քրիստոնեական բարոյագիտության վերաբերյալ, հաղորդակցվել քրիստոնեական բարոյագիտության հիմնարար արժեքներին: Այս առումով անհրաժեշտ է իմանալ, որ բարոյական արժեքները կազմում են քրիստոնեական հավատի առանցքը, և այս դասընթացի նպատակն է նպաստել սովորողների բարոյական նկարագրի ձևավորմանը: Սա դասընթացի հիմնական առանձնահատկությունն է, ուստի չափազանց կարևոր է դասավանդումը մեթոդապես ճիշտ կազմակերպելը: Հետևաբար` անհրաժեշտ է հանգամանորեն ուսումնասիրել դասընթացի ծրագիրը, դասանյութերը, մեթոդական ապարատը, դասերի լուսանցքները և ձեռնարկը: Քանի որ դասերը քննարկման և վերլուծությունների լայն հնարավորություններ են տալիս, կարելի է մեթոդական տարբեր հնարների միջոցով` համապատասխան դասերի ներքին տրամաբանության և նպատակների շրջանակներում ստեղծել քննարկումների միջավայր` չկորցնելով ուղղորդող կենտրոնի դերը:

Դասապրոցեսի արդյունավետ կազմակերպումը շատ կարևոր է նաև 10-րդ դասարանում, որտեղ ոչ միայն սովորողը, այլև ուսուցիչը առաջին անգամ ծանոթանալու են Հայոց եկեղեցու պատմության տեսությանը` ազգային հիմնարար արժեքներին, քրիստոնեական-ազգային արժեհամակարգին, ինչպես նաև քրիստոնեական-ազգային մշակույթի տարբեր ուղությունների խորհրդաբանությանը:

Դասագրքի առաջին երեք թեմաները կազմված են հիմնականում տեսական դասերից, ուստի անհրաժեշտ է մեթոդական ձեռնարկի և դասերի դիագրամների, մեթոդական ապարատի և լուսանցքների միջոցով օգնել սովորողին ընկալել և յուրացնել դասերի գաղափարները:

Դասագրքերի կարևոր առանձնահատկությություններից է նոր դասամոդելի` լուսանցքների կիրառումը…շարունակել կարդալ

Հայոց եկեղեցու պատմ. 7-9-րդ դաս. ուսուցչի ձեռնարկ


Հարգելի’ ուսուցիչներ

Ձեզ ենք ներկայացնում  <<Հայոց եկեղեցու պատմություն>> դասընթացի

6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների դասագրքերը: Դուք արդեն ծանոթ եք դասընթացի 4-րդ և 5-րդ դասարանների դասագրքերին: Ծրագրով նախատեսված 6-8-րդ դասարանների փուլը ընդգրկում է Հայոց եկեղեցու համակարգված պատմությունը` հիմնադրումից մինչև մեր օրերը:

6-րդ դասարանում ներկայացված են մինչքրիստոնեական հիմնական կրոնական համակարգերը, այնուհետև քրիստոնեության մուտքը Հայաստան, Հայոց եկեղեցու նվիրապետական կառույցի ձևավորումն ու ամրապնդումը` մինչև  IX դարը:

7-րդ դասարանն ընդգրկում է Հայոց եկեղեցու պատմությունը IX դարից մինչև XVIII դարը, իսկ 8-րդ դասարանը` XIX դարի սկզբից մինչև մեր օրերը:

Սովորողներն, անշուշտ, Հայոց պատմության դասընթացից որոշակիորեն ծանոթ են Հայոց եկեղեցու պատմությանը: Սակայն Հայոց պատմության վերաբերյալ գիտելիքները և իմացությունը կմնան խիստ թերի` առանց Հայոց եկեղեցու պատմության ուսումնասիրության: Դասագրքերում վեր են հանված և պարզաբանված են Հայոց պատմության բազմաթիվ իրադարձությունների և երևույթների ընթացքը պայմանավորող հոգևոր-եկեղեցական գործոնները, ինչպես նաև լրացուցիչ անհրաժեշտ տեղեկություններ են տրված դրանց վերաբերյալ:

Դասագրքերը կազմողները Հայոց եկեղեցու պատմությունը շարադրել են Հայոց պատմության համապատկերի վրա, ինչը դասընթացի կարևոր առանձնահատկություններից է: Դասագրքերում կառուցվածքային առումով կիրառվել են նոր դասամոդելներ` դասերի հիմնական մասը կազմված է մուտք–հիմնական դասանյութ–մեթոդական համակարգ սկզբունքով: Դասերի մեթոդական համակարգում առաջարկված են նոր ժամանակակից մեթոդներ, որոնք կնպաստեն դասապրոցեսի արդյունավետ կազմակերպմանը և դասանյութի լիարժեք յուրացմանը…շարունակել կարդալ

Հայոց եկեղեցու պատմ. 5-6-րդ դաս. ուսուցչի ձեռնարկ


 

Հարգելի’ ուսուցիչ, գործընկե’ր

Քրիստոնեությունը, որպես համաշխարհային, համամարդկային կրոն, որպես գաղափարաարժեքային համակարգ և վարդապետություն, ձևավորումից հետո դարձել է քրիստոնեական ազգերի պատմական զարգացման անկապտելի մասը, իսկ հաճախ նաև` հասարակական և ազգային գիտակցության առանցքն ու հենքը: Քրիստոնեությունն առանձնահատուկ դեր է խաղացել Հայոց պատմության մեջ, ինչն անխզելիորեն կապված է Հայ առաքելական եկեղեցու հետ: Հայոց եկեղեցու շնորհիվ քրիստոնեությունը դարձել է հայ ժողովրդի ազգային նկարագրի անբաժանելի մասը: Աճող սերնդի հոգևոր-ազգային նկարագիրը ամբողջացնելու, ինչպես նաև նրան ազգային և համամարդկային հիմնարար արժեքներին հաղորդակից դարձնելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է հանրապետության հանրակրթական հիմնական և ավագ դպրոցներում ներդնել <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկան…շարունակել կարդալ