ՎԱՐԴԱՆԱՆՑ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ


This slideshow requires JavaScript.

Փետրվարի 7-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ <<Ճանաչենք 451թ. Ավարայրի ճակատամարտում նահատակվածների վայոցձորյան քարե հիշատակները>> խորագրով գրական-երաժշտական ցերեկույթը,  որը կազմակերպվել էր Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայության կողմից:

Վարդանանց պատերազմում Վայոց Ձորում նահատակվածների հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա էին Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, մարզպետարանից ներկայացուցիչներ, ՊՈԱԿԻ-ի Վայոց Ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ և այլք:

Միջոցառմանը ընթացքում թեմի Երիտասարդաց միության անդամները ներկայացրին 451թ. Ավարայրի ճակատամարտում նահատակվածների վայոցձորյան քարե հիշատակների մասին հետաքրքիր տեղեկություններ:

<<Ատգեն Արմենյան-Վայոց ձոր» երգչախմբի սաները հանդես եկան շարականների կատարմամբ (գեղարվեստական ղեկավար` Մարո Սիմոնյան), իսկ գրական-երաժշտական ցերեկույթը վարեցին ՔԴԿ-ի սաներ Աննա Ավագյանը և Արմեն Ալոյանը:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:

Այնուհետև միջոցառման ներկաները, Առաջնորդ Սրբազան Հոր առաջնորդությամբ, գնացին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի:

Continue reading

Advertisements