ՎԱՐԴԱՆԱՆՑ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ


This slideshow requires JavaScript.

Փետրվարի 7-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ <<Ճանաչենք 451թ. Ավարայրի ճակատամարտում նահատակվածների վայոցձորյան քարե հիշատակները>> խորագրով գրական-երաժշտական ցերեկույթը,  որը կազմակերպվել էր Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայության կողմից:

Վարդանանց պատերազմում Վայոց Ձորում նահատակվածների հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա էին Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, մարզպետարանից ներկայացուցիչներ, ՊՈԱԿԻ-ի Վայոց Ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ և այլք:

Միջոցառմանը ընթացքում թեմի Երիտասարդաց միության անդամները ներկայացրին 451թ. Ավարայրի ճակատամարտում նահատակվածների վայոցձորյան քարե հիշատակների մասին հետաքրքիր տեղեկություններ:

<<Ատգեն Արմենյան-Վայոց ձոր» երգչախմբի սաները հանդես եկան շարականների կատարմամբ (գեղարվեստական ղեկավար` Մարո Սիմոնյան), իսկ գրական-երաժշտական ցերեկույթը վարեցին ՔԴԿ-ի սաներ Աննա Ավագյանը և Արմեն Ալոյանը:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:

Այնուհետև միջոցառման ներկաները, Առաջնորդ Սրբազան Հոր առաջնորդությամբ, գնացին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի:

5-րդ դարում կառուցված Սրբոց Վարդանանց եկեղեցու հիմքերի մոտ, Սբ. Աստվածածին եկեղեցու բակը զարդարող խաչքարը նվիրված է Վարդանանց նահատակների հիշատակին, որի վրա արձանագրված է Վարդանանց դյուցազուններին առաջնորդող խոսքը. <<Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահութիւն>>:

Եկեղեցում կատարված ժամերգությունից և համատեղ աղոթքից հետո ելույթ ունեցավ Թեմակալ Առաջնորդ Աբրահամ Սրբազանը:

        Սիրան Սարգսյան

Վայոց Ձորի Թեմի ՔԴԿ-ի

լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s