ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ


bun barekendanՍովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ Պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Հին ժամանակներում Բարեկենդանն ավելի ճոխ է նշվել` խնջույքների սեղանի անբաժան մասն են կազմել մսեղենը, կաթնեղենը, յուղով կերակուրները, պարտադիր կերակրատեսակներից` ամիճը, այսինքն` լցոնած հնդկահավը, փախլավան, նաև բոլորիս հայտնի խաշը: Բարեկենդանի խրախճանքին մասնակցում էին բոլորը. մինչևիսկ չքավորները ուշադրության առարկա էին դառնում և առատապես վայելում էին Բարեկենդանի սեղանը: Իսկ Բարեկենդանի կիրակի գիշերը` ընթրիքից հետո, նախքան քնելը, մածուն ու կաթնապուր էին ուտում և անկողնի մեջ խաշած ձու ուտելով` բերանները փակում էին` մաղթելով, որ Զատկին ձվով բարով բանան իրենց բերանները:Մեծ Պահքն սկսվում է Բուն Բարեկենդանով: Այն խորհրդանշում է նախաստեղծների՝ Ադամի ու Եվայի դրախտային անհոգ և ուրախ կյանքը, իսկ հաջորդ օրվա երկուշաբթիով սկսվող Մեծ Պահքը՝ պատվիրանազանցությամբ դրախտից վտարվելը, որի համար Մեծ Պահքի երկրորդ կիրակին արդեն անվանվում է Արտաքսման և նվիրված է Ադամի ու Եվայի՝ դրախտից արտաքսմանը:

Ահա այս տարի փետրվարի 10-ից մուտք ենք գործում Մեծ Պահոց 40-օրյա շրջան, որը կշարունակվի մինչև Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը` մինչև Սուրբ Զատիկ: Եկեղեցու սուրբ հայրերի հաստատած Մեծ Պահոց, ապաշխարության և ինքնաքննության 40-օրյա այս շրջանը մեզ բոլորիս հրավիրում է ներհայեցողության, ինքնամաքրման, ողջախոհության և առավել արթուն կյանքի, հրավիրում է հոգևոր և մարմնական պահքի, հարատև աղոթքի և բարի գործերի: Continue reading

Advertisements

ՊԱՀՔ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Աղաչեմ զքեզ Տէր  պարգեւեա ինձ

 ապաշխարութեամբ լուանալ զմէղս իմ

 եւ ողորմեա»:

(Շարական)

Թառաթումբի միջն. դպրոց. Ազիզյան ԱրտակՄեղանչական մարդու հոգուց պոռթկած առ Աստված ուղղված անկեղծ խոսքի, զգացումի, զղջման, ապաշխարության սրտաբուխ արտահայտություն են շարականի այս տողերը, որոնք հաշտության եզրեր են ստեղծում Աստծու եւ մարդու միջեւ ու որոնք իմաստավորում, մեկնում են պահեցողության ողջ խորհուրդը:

Ծոմապահությունը, որի ժամանակ չի թույլատրվում մարմինն ընդհանրապես սնել, հանդիսանում է պահեցողության ակունքն ու աղբյուրը: Իսկ պահեցողությամբ հավատացյալը զրկում է իրեն որոշ կերակուրներից եւ զերծ է մնում մարմնական կրքերից, ինչն օգնում է, հնարավորության սահմաններում, անարատ պահել եւ՛ հոգին, եւ՛ մարմինը՝ Աստծու հետ միանալու, կապվելու, հաղորդակցվելու համար: Հաճախ շատերը միայն որոշակի սնունդից եւ հաճույքներից հրաժարվելն են համարում ճշմարիտ պահեցողություն: Թերի է այս մտածողությունը, քանզի պահքը նախ եւ աոաջ ունի բարոյահոգեբանական մեծ իմաստ:

 Պահքն այն առիթն է, երբ մարդուն հնարավորություն է տրվում մտածել իր մեղքերի եւ մոլորությունների, ինչպես նաեւ դրանցից ազատվելու հնարավորության մասին: Պահքն առիթ է ցանկացած քրիստոնյայի համար վերանայելու իր անցած ճանապարհը, խորհելու, թե արդյոք ինքն ապրել է հավատարիմ քրիստոնեական սկզբունքներին ու առաքինություններին: Չէ՞ որ այս սկզբունքներով ապրելով է, որ անձը զորացնում է իր հոգեւոր-բարոյական նկարագիրը եւ վերածնվում է հոգեպես: Եվ ինչպես Պողոս Ադրիանապոլսեցի պատրիարքն է գրում. «… մարդը պետք է իրեն պահի ոչ միայն պարարտ կերակուրներից, այլեւ մեղքի ամեն պատճառից»:

Ճշմարիտ պահեցողը մաքուր պիտի պահի իր բոլոր զգայարանները: Բերանի լռությունը, ավելորդությունները չհոգալը, սիրտը, աչքերը, լսելիքը պիղծ խորհուրդներից ետ պահելը, չբամբասելը, հնազանդությամբ, արդարությամբ եւ խոնարհությամբ ապրելը, ողջ հոգով աղոթելը ճշմարիտ եւ Աստծու կողմից ընդունվող պահեցողության կարեւորագույն նախապայման են հանդիսանում: Մեր եկեղեցու իմաստնագույն հայրապետներից Սուրբ Հովհան Մանդակունին այսպես է բնութագրում պահքի կարեւորությունը. «Արդեն իսկ մարդուն ստեղծելիս, Աստված պահքի պնդությամբ պարսպեց մեր բնությունը եւ աոաջին մարդուն որպես  առաջին պատվիրան տվեց պահքի պնդությունը՝ չճաշակել բարու եւ չարի գիտության ծառից, քանզի եթե պահեիր պահքի պատվիրանը կժառանգեիր անախտ, անմահ եւ անմեղ կյանքն ու երկնային բարիքները, քանզի շատերը ովքեր պահեցին պահքի պնդությունը փրկվեցին բազում վշտերից եւ հանցանքներից»: Continue reading

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Սիրելի՛ հավատացյալներ,

Սույն թվականի փետրվարի 10-ից` Բուն Բարեկենդանից մինչև Սբ. Հարության տոնը, սկսվում է քառասնորդական Մեծ Պահոց շրջանը, որն ավարտվում է մարտի 30-ին` Ճրագալույցի երեկոյան Սուրբ Պատարագով:

Մարտի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ ոգեկոչում է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:

Պարբերաբար մենք Ձեզ կներկայացնենք յուրաքանչյուր կիրակիի, Ավագ շաբաթվա, Սուրբ Հարության տոնի խորհուրդները: