ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ


 

This slideshow requires JavaScript.

Յուրաքանչյուր ազգային-եկեղեցական տոն կամ ազգային հիշատակման օր յուրովի մշակութային միջոցառումներով է մեկնաբանում Վայոց Ձորի Թեմի ՔԴԿ-ն:

Այս անգամ Բուն Բարեկենդանի տոնին անակնկալ էր սպասվում եղեգնաձորցիներին:

Ամիսներ առաջ Երիտասարդական բանկի աջակցությամբ, ՔԴԿ-ի տնօրեն Ռ. Կարապետյանի և Երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանի նախաձեռնությամբ առաջնորդարանի հարկից ներս ստեղծվեց <<Կենդանացած տիկնիկներ>> թատերական խմբակը:

Խմբակի պատասխանատուները, պատանի թատերասերների հետ ջանադրաբար աշխատելով, ազգային հեքիաթների հիման վրա պատրաստում էին տիկնիկային ներկայացումների մի հրաշալի հայտագիր: Աշխատանքը պսակվեց հաջողությամբ և կայացավ նրանց պատրաստած հետաքրքիր և հեքիաթային այդ ծրագիրը: Նրանք որոշեցին հենց առաջին ներկայացումները հանդիսատեսին ներկայացնել Բուն Բարեկենդանի օրը, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում. Ամենակալ Աստուծո և մեր ազգային Սբ. Եկեղեցու հովանու ներքո:

Այս առթիվ Ռ. Կարապետյանն ասաց. <<Բուն Բարեկենդանը` բարի կենդանություն, ուրախություն, խինդ, մեծ շուքով են տոնախմբել մեր նախնիք: Այդ տոնախմբությունները զերծ չեն եղել թե՛ ուրախ խաղերից, թե´ թատերական բեմականացումներից, անգամ տիկնիկային ներկայացումներից, ինչը հին պատմություն ունի: Ուստի մենք որոշեցինք Բուն Բարեկենդանի օրով սկսել մեր ներկայացումները>>: Continue reading

Advertisements