ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ


 

This slideshow requires JavaScript.

Յուրաքանչյուր ազգային-եկեղեցական տոն կամ ազգային հիշատակման օր յուրովի մշակութային միջոցառումներով է մեկնաբանում Վայոց Ձորի Թեմի ՔԴԿ-ն:

Այս անգամ Բուն Բարեկենդանի տոնին անակնկալ էր սպասվում եղեգնաձորցիներին:

Ամիսներ առաջ Երիտասարդական բանկի աջակցությամբ, ՔԴԿ-ի տնօրեն Ռ. Կարապետյանի և Երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանի նախաձեռնությամբ առաջնորդարանի հարկից ներս ստեղծվեց <<Կենդանացած տիկնիկներ>> թատերական խմբակը:

Խմբակի պատասխանատուները, պատանի թատերասերների հետ ջանադրաբար աշխատելով, ազգային հեքիաթների հիման վրա պատրաստում էին տիկնիկային ներկայացումների մի հրաշալի հայտագիր: Աշխատանքը պսակվեց հաջողությամբ և կայացավ նրանց պատրաստած հետաքրքիր և հեքիաթային այդ ծրագիրը: Նրանք որոշեցին հենց առաջին ներկայացումները հանդիսատեսին ներկայացնել Բուն Բարեկենդանի օրը, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում. Ամենակալ Աստուծո և մեր ազգային Սբ. Եկեղեցու հովանու ներքո:

Այս առթիվ Ռ. Կարապետյանն ասաց. <<Բուն Բարեկենդանը` բարի կենդանություն, ուրախություն, խինդ, մեծ շուքով են տոնախմբել մեր նախնիք: Այդ տոնախմբությունները զերծ չեն եղել թե՛ ուրախ խաղերից, թե´ թատերական բեմականացումներից, անգամ տիկնիկային ներկայացումներից, ինչը հին պատմություն ունի: Ուստի մենք որոշեցինք Բուն Բարեկենդանի օրով սկսել մեր ներկայացումները>>:

Նախ տեղի ունեցավ Սբ. Պատարագ` պատարագիչ` Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան և քարոզիչ` թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան, ապա հավարտ Պատարագի, հոգևոր այրերի հետ ներկա ժողովուրդն ունկնդրեց խմբակի պատրաստած գեղեցիկ ներկայացումները: Հատկապես ոգևորված էին երեխաները, որոնք զմայլված նայում էին կենդանացած տիկնիկների շարժումներին և խոսքերին: Ուրախալի էր, որ մի խումբ պատանիներ, տեսնելով ներկայացումները, խնդրեցին ընդգրկվել խմբակում:

Ավարտից հետո ներկաներին, կազմակերպիչներին, պատանի թատերասերներին ոգևորիչ խոսքով հանդես եկավ թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանը` մասնավորապես նշելով, որ մեր ժողովրդական իմաստություններն ու խրատներն այս ձևով հասցնելով երեխաներին և պատանիներին, նպաստում են նրանց ազգային-հոգևոր նկարագրի ձևավորմանն ու հայեցի դաստիարակությանը:

Վստահ ենք, որ կայացած մեր պատանիների թատերախումբը, նաև իր ներկայացումներով հանդես կգա ոչ միայն Վայոց ձորի տարածքում, այլ նաև Հայաստանի մյուս վայրերում:

Մեր Սուրբ Եկեղեցին, որ միշտ անառիկ  ամրոց է եղել մեր մշակույթի, մեր Սբ. Եկեղեցին, որի նշխարաբույր և վարդանարյուն հովանու ներքո առաջին անգամ ելույթ ունեցան մեր պատանիները, թող պահապան և օգնական լինի նրանց:

Սիրան Սարգսյան

Վայոց Ձորի Թեմի ՔԴԿ-ի

լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s