ՔԱՐՈԶ` ՆՎԻՐՎԱԾ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻՆ


 «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն»

Տե՛ր, թող բացվեն  մեր  աչքերը

(Մտթ. Ի 33)

tyaryndarajՀիսուսից լույս խնդրող Երիքովի կույրերի այս աղերսանքը լսելի ու ընկալելի է մեզ դարերի խորքից: Աշխարհստեղծման առաջին իսկ օրվանից լույսը դարձել է աղբյուրը կյանքի: Այն  մարդկային կյանքի շարունակականության և բուսական ու կենդանական աշխարհի գոյատևության կարևոր նախապայմանն է: Սակայն այս ամենը որպես բացարձակ ճշմարտություն ընդունելով հանդերձ` մենք` քրիստոնյաներս, երբեք չպետք է մոռանանք հոգևոր լույսի մասին, որն առավել կենսական ուժ ունի մեր կյանքում, որով լուսավորվելով է, որ միանում ենք Արարչին, հաղորդակցվում Նրա հետ, համարվում «Լուսո որդիք»:

Քրիստոնյաներս Ավետարանից գիտենք. «Աստված լույս է» և «Կյանքը Նրանով էր: Եվ այդ կյանքը մարդկանց համար լույս էր» (Հովհ. Ա 4), իսկ Հիսուսի նախանշած կյանքի ուղին անվերապահորեն լուսավոր է ու պայծառ: Այդ ուղով մեզ առաջնորդում է աստվածային լույսը` ցույց տալով փրկության իր ճանապարհը: Ւսկ Տեառնընդառաջի տոնը այդ փրկության ավետումն է: Այդ տոնն է այսօր մեծ խորհրդավորությամբ ոգեկոչում Հայ Առաքելական Եկեղեցին և այդ տոնն է նվիրված քառասնօրյա Հիսուսին Տաճարին ընծայելուն:

Աստծու Մովսեսին տված պատգամի համաձայն, թե «Սրբիր Ինձ համար ամեն առաջնեկը Իսրայելի որդիների մեջայն Իմն է» (Հմմտ. Ելք ԺԳ 2), Հովսեփն ու Մարիամը  40-օրյա Հիսուսին Երուսաղեմի տաճարը տարան: Տաճարի մոտ նստած էր Սիմեոն Ծերունի անունով մի մարդ, որի մեջ Սուրբ Հոգին էր բնակվում: Սուրբ Հոգին հայտնել էր նրան, որ նա ապրելու է այնքան, մին֊չև տեսնի Տիրոջ օծյալին: Եվ հենց նա էր, որ Մանկանը տեսնելով` ճանաչեց Աստծու օծյալին, ընդառաջ գնաց նրան և գրկելով` գոհություն տվեց Տիրոջն ու ասաց. «Այժմ, ով Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային ըստ Քո խոսքի, որովհետև աչքերս տեսան Քո փրկությունր, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդ֊ների առաջ, լույսը, որ կլինի հայտնություն հեթանոսների համար, և փառք` Իսրայելի Քո ժողովրդի համար» (Ղուկ. Բ 29-32):

Ահա այս ավետարանական ճշմարտության վրա է խարսխված Տեառնընդառաջի տոնը: Եկեք փորձենք ըմբռնել ու հասկանալ դրա խորհուրդը:

Հիսուսի հայտնությունից առաջ, չնայած Աստծու բազում հայտնություններին, թելադրված ճշմարիտ կյանքի օրենքներին, պատգամներին ու պատվիրաններին, մարդկային ցեղը ապրում էր մեղքերի բեռի տակ կորացած, շփոթված ու անճարակ: Մարդիկ փրկություն էին հայցում երկնքից, մինչդեռ շարունակում էին մեղք գործել, որովհետև Երիքովի կույրերի նման փակ էին նրանց աչքերը, նրանց համար փակ էր երկնքի վարագույրը: Եվ մարդիկ անթափանց այդ խավարում սկսեցին փնտրել պայծառ լույսը, որը ճշմարիտ փրկության ճանապարհով էր առաջնորդելու նրանց դեպի կատարելություն: Միայն այդպես մարդ ան֊հատը կարող էր դառնալ երկնքի արքայության ժառանգորդ: Եվ ահա Տիրոջ հայտնությամբ հայտնվեց նաև վաղուց փայփայված մխիթարությունը` աստվածային լույսը, որի հետևորդների հո֊գիներն իրապես պետք է փրկվեին ու լուսավորվեին: Ահա թե ինչու է սաղմոսերգուն փառաբանում Տիրոջն ու ցնծում. «Տեր, լույս իմ և կյանք իմ» (Սղմ. ԺԶ 1):

Այո′, սիրելի հավատացյալ քույրեր ու եղբայրներ, Սիմեոն Ծերունին իր հոգու աչքերով տեսավ այդ Լույսը, ընդառաջ գնաց, գրկեց Նրան` որպես ողջ մարդկության պայծառակերպ փրկչական հոգի և ճշմարտության հաղթանակի հավիտենական վառվող ջահ: Ահա այսպես փակուղի մտած մարդկության հո֊գևոր-բարոյական կյանքի անբավարարությունն սկսեց նահան֊ջել, քանզի Հիսուս աշխարհ բերեց բարձրագույն և նոր` լուսավոր կյանքի աստիճան` հոգևոր կյանք: Եթե մարդկային սովորական կյանքում առկա էին կործանման տանող բազում արատներ՝ ատելություն, նախանձ, հակառակություն, կիրք, վրեժխնդրություն, չարություն, բարձրագույն այս կյանքի մեջ, սակայն, կար հոգու պղծման ու կործանման դեմ փրկանյութը. «Սեր, խնդություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (Գաղատ. Ե 23), ինչպես գաղատացիներին մեկնում էր Պողոս առաքյալր: Լուսավոր այդ կյանքում աստվածային սերն է գերակա՝ սերն առ Աստված և սերն առ մարդիկ: Հիսուսի բերած պայծառ այս լույսն էր, որ մարդուն բացահայտեց երկնային կյանքի մաքրամաքուր ակունքներր, և մարդը հարաբերության մեջ մտավ Աստծու հետ, հաղորդակից դառնալով Նրա բնությանը` հեղաշրջեց իր կյանքր: Այդպիսով բնական դարձավ ապրելը լուսավոր բարձրագույն կյանքով, մաքուր կյանքով, ինչպես այսօր էլ պարտ է ապրել յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի: Եվ քանի որ մաքուր Հոգին է արարում, ստեղծում մաքուր կյանքը, ուստի հոգեկան բարձրագույն այդ շնորհով օժտված անձի համար թանկ արժեք է սրբության գիտակցութ֊յունը` իր ամենալայն նշանակությամբ: Continue reading

Advertisements