This slideshow requires JavaScript.
Տեառնընդառաջի տոնը մեծ հանդիսավորությամբ և ժողովրդական տոնախմբություններով է ոգեկոչում հայ ժողովուրդը: Վայոց ձորը, ազգային ավանդույթների կնիքն ու դրոշմն իր խրոխտ լեռների վրա ունենալով, դրանց պահապանն ու սերունդներին փոխանցողն է: Այս են վկայում եկեղեցական և ազգային տոների կատարման հանդիսավորությունը այս գեղատեսիլ տարածաշրջանում:
Ազգային անմար ոգևորություն էր փետրվարի 13–ին պատել եղեգնաձորցիներին: Տեառնընդառաջի տոնի նախատոնակն էր: Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում բազմաքանակ ժողովրդով, հատկապես երիտասարդներով, տեղի ունեցավ երեկոյան ժամերգություն:
Կատարվեց անդաստանի` երկրի չորս ծագերի` Հայոց Հայրապետության և Հայոց Հանրապետության բերք ու բարիքի օրհնության կարգը: Հավարտ ժամերգության հոգևոր հայրերը դուրս եկան եկեղեցու բակ, ուր վառեցին խորհրդանշական կրակը: Ապա թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը օրվա խորհրդին նվիրված քարոզ խոսեց: Տեառնընդառաջի ավանդությունների մասին խոսեց նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
Եկեղեցու այս տարվա խաչքավորի` Արամ Թումանյանի նախաձեռնությամբ ներկաներին բաժանվեցին Տեառնընդառաջի տոնին բնորոշ ավանդական քաղցրավենիքներ:
Continue reading →