ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ


This slideshow requires JavaScript.

Տեառնընդառաջի տոնը մեծ հանդիսավորությամբ և ժողովրդական տոնախմբություններով է ոգեկոչում հայ ժողովուրդը: Վայոց ձորը, ազգային ավանդույթների կնիքն ու դրոշմն իր խրոխտ լեռների վրա ունենալով, դրանց պահապանն ու սերունդներին փոխանցողն է: Այս են վկայում եկեղեցական և ազգային տոների կատարման հանդիսավորությունը այս գեղատեսիլ տարածաշրջանում:

Ազգային անմար ոգևորություն էր փետրվարի 13–ին պատել եղեգնաձորցիներին: Տեառնընդառաջի տոնի նախատոնակն էր: Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում բազմաքանակ ժողովրդով, հատկապես երիտասարդներով, տեղի ունեցավ երեկոյան ժամերգություն:

Կատարվեց անդաստանի` երկրի չորս ծագերի` Հայոց Հայրապետության և Հայոց Հանրապետության բերք ու բարիքի օրհնության կարգը: Հավարտ ժամերգության հոգևոր հայրերը դուրս եկան եկեղեցու բակ, ուր  վառեցին խորհրդանշական կրակը: Ապա թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը օրվա խորհրդին նվիրված քարոզ խոսեց: Տեառնընդառաջի ավանդությունների մասին խոսեց նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Եկեղեցու այս տարվա խաչքավորի` Արամ Թումանյանի նախաձեռնությամբ ներկաներին բաժանվեցին Տեառնընդառաջի տոնին բնորոշ ավանդական քաղցրավենիքներ:

Սբ. Խորանի վրայից իրենց մոմերը վառող հայորդիները հոգևոր հայրերի հետ երթով գնացին դեպի Եղեգնաձորի մշակութի տան հրապարակ, ուր տոնախմբություն էին կազմակերպել Եղեգնաձորի մշակույթի տունը (տնօրեն` Մ. Սիմոնյան) և Վայոց Ձորի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (տնօրեն` Ռ. Կարապետյան):

Այնտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ապա երգ ու պարով հանդես եկավ Արենիի պարի համույթը (գեղ. ղեկավար՝ Դավիթ Հովհաննիսյան): Եկեղեցուց բերած կրակով վառվեց նաև հրապարակի խարույկը: Այնուհետև ներկաներին տոնին նվիրված բանաստեղծություններ, տաղեր, ավանդապատումներ ներկայացրեց մշակույթի տան աշխատակիցը:

Երեկոյան խինդն ու ջերմությունը կրկնապատկվեցին, երբ հանդես եկան Վայոց Ձորի թեմի <<Հայ ֆայր>> /Hay fire/  պարի խմբի սաները: Կրակներով նրանց պարային կատարումներն առավել հատկանշական էին Տեառնընդառաջի տոնին:

Ներկա գտնվելով այս հրաշալի տոնախմբությանը, հիրավի հասկանում ես, որ Աստվածակառույց մեր Սբ. Եկեղեցին, այսօրվա դժվարությունների մեջ էլ հայ մտքի պայծառացման, ինքնության ճանապարհով է առաջնորդում իր ժողովրդին, մեր ազգի հոգու կրակն ու մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի լույսը միախառնելով իր առաջնորդող ջահի մեջ:

 Սիրան Սարգսյան

Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s