ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈԻ ԱՌԱԿԸ


«Հայր,  մեղանչեցի  երկնքի դեմ

եւ քո առաջ»:

(Ղուկաս 15:18-19)

Անառակ որդու վերադարձըՀոգուց պոռթկացող իրական զղջման խոսքեր են սրանք մի անառակի, որը փորձությունների ճիրաններից ազատվելով, փրկության շենշող հույսով էր սկսել առաջնորդվել դեպի աոաքինի ու բարոյական կյանքը, դեպի կատարյալը: Այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է՝ Անառակի կիրակին:

Մինչեւ բուն նյութին անդրադառնալը, ուզում եմ փոքր ինչ խոսել պահքի եւ դրա անհրաժեշտության մասին, որը մի ներքին աղերսով աոնչվում է մեր նյութին: Ինչպես գիտենք Մեծ Պահքի հիմքում մեր Տեր Հիսուս Քրիստոսի  40-օրյա ծոմապահությունն է: Մկրտությունից հետո Հիսուս, Սուրբ Հոգով լի, վերադարձավ Հորդանանից եւ անապատ աոաջնորդվեց՝ 40 օր փորձվելով սատանայից: Չկերավ եւ չխմեց Նա այդ օրերին, ծոմապահությամբ օրինակ հանդիսացավ իր հետեւորդներին, սակայն նրա ծոմապահությունը մի կարեւոր առանձնահատկություն ուներ, որով տարբերվում է ընդունված չափանիշներից, այն զղջում եւ ապաշխարություն չէր ենթադրում, մինչդեռ հավատացյալների համար եկեղեցու սահմանած պահքն անպայմանորեն զղջման, խոստովանության  ապաշխարության խորհուրդն ունի, որի արդյունքում քրիստոնյան իրեն զորացած է զգում: Սահմանափակելով ֆիզիկական պահանջմունքները՝ մարդն ամենից աոաջ կոփվում է կամքով: Իսկ հաստատակամությունը կարեւոր նախապայման է ունեցած առաքինությունները պահպանելու համար:

Մարդկային տկարությունները ընդհանրապես երկու խմբի են բաժանվում՝ մարմնական եւ հոգեւոր: Սուրբ Գրիգոր Տաթեւացին հոգին հիվանդացած է համարում այն ժամանակ, երբ նվաղում են մարդու ներքին աշխարհը՝ հոգին ու միտքը սնող, հարստացնող կենդանի զորությունները, այն է՝ հավատը, հույսը եւ սերը: Ահա այս մեծագույն առաքինությունների դրսեւորմանն է նպաստում այն պահեցողությունը, որն արվում է կամավոր, Աստծուց թողություն ստանալու հույսով եւ, որպես հոգեւոր զոհողություն, հանուն Աստծու սիրո: Այս ամենով հանդերձ պահքը թե մարմնի ու թե հոգու ցավերի բժշկությունն է եւ միաժամանակ հաղթանակ մեղքի հանդեպ: Պահքով քրիստոնյան կրթվում է թե′ մտքով, թե′ հոգով, ու թե′ մարմնով, իսկ դրա շնորհիվ բարձրանում է ինքնագիտակցությունը, մարդն օբյեկտիվորեն կարողանում է ճանաչել ինքն իրեն ու աստվածատուր իր կյանքն առավել իմաստավորել:

Սիրելի հավատացյալներ, Անառակի կիրակիի խորհուրդը, կարծում եմ, կլրացնի պահքի մասին մեր խոսքը:

Տոնն իմաստավորվում է Հիսուս Քրիստոսի պատմած առակներից մեկով: Այն մարդու անկման ու ապա վերելքի մի գեղեցիկ պատմություն է և խորհրդանշաբար ներկայացնում է պահքի իմաստը: Այն իրապես զղջացող անձի փրկության մասին է: Անառակ որդի եւ սրբակենցաղ հայր: Հույս, որ ամենաբացասական գծերով մարդուն, իրապես զղջալու դեպքում, փրկություն եւ ապագա է սպասվում: Հիշատակության է արժանի առակի դրվագը Ավետարանից, որի հիման վրա սքանչելի գործ է գրել 20-րդ դարի ֆրանսիացի գրող Անդրե Ժիդը, փաստելով, որ ամեն մի իրական զղջում շենշող աստղ է տիեզերական անծիրում: Continue reading

Advertisements