Հայոց եկեղեցու պատմ. 10-11-րդ դաս. ուսուցչի ձեռնարկ


Հարգելի’ գործընկեր

«Հայոց եկեղեցու պատմության» 9-րդ և 10-րդ դասարանների դասընթացները համապատասխանաբար կոչվում են «Քրիստոնեական բարոյագիտություն» և «Քրիստոնեական ազգային արժեհամակարգը և մշակույթը»: Այս դասընթացները  «Հայոց եկեղեցու պատմության» ծրագրային ողջ կառույցի տրամաբանական շարունակությունն են, թեմատիկ և բովանդակային առումով նորույթ են հանրակրթական դպրոցում:

Այսպես, 9-րդ դասարանում սովորողը հնարավորություն է ստանում ամբողջական պատկերացում կազմել քրիստոնեական բարոյագիտության վերաբերյալ, հաղորդակցվել քրիստոնեական բարոյագիտության հիմնարար արժեքներին: Այս առումով անհրաժեշտ է իմանալ, որ բարոյական արժեքները կազմում են քրիստոնեական հավատի առանցքը, և այս դասընթացի նպատակն է նպաստել սովորողների բարոյական նկարագրի ձևավորմանը: Սա դասընթացի հիմնական առանձնահատկությունն է, ուստի չափազանց կարևոր է դասավանդումը մեթոդապես ճիշտ կազմակերպելը: Հետևաբար` անհրաժեշտ է հանգամանորեն ուսումնասիրել դասընթացի ծրագիրը, դասանյութերը, մեթոդական ապարատը, դասերի լուսանցքները և ձեռնարկը: Քանի որ դասերը քննարկման և վերլուծությունների լայն հնարավորություններ են տալիս, կարելի է մեթոդական տարբեր հնարների միջոցով` համապատասխան դասերի ներքին տրամաբանության և նպատակների շրջանակներում ստեղծել քննարկումների միջավայր` չկորցնելով ուղղորդող կենտրոնի դերը:

Դասապրոցեսի արդյունավետ կազմակերպումը շատ կարևոր է նաև 10-րդ դասարանում, որտեղ ոչ միայն սովորողը, այլև ուսուցիչը առաջին անգամ ծանոթանալու են Հայոց եկեղեցու պատմության տեսությանը` ազգային հիմնարար արժեքներին, քրիստոնեական-ազգային արժեհամակարգին, ինչպես նաև քրիստոնեական-ազգային մշակույթի տարբեր ուղությունների խորհրդաբանությանը:

Դասագրքի առաջին երեք թեմաները կազմված են հիմնականում տեսական դասերից, ուստի անհրաժեշտ է մեթոդական ձեռնարկի և դասերի դիագրամների, մեթոդական ապարատի և լուսանցքների միջոցով օգնել սովորողին ընկալել և յուրացնել դասերի գաղափարները:

Դասագրքերի կարևոր առանձնահատկությություններից է նոր դասամոդելի` լուսանցքների կիրառումը…շարունակել կարդալ

Advertisements

Հայոց եկեղեցու պատմ. 7-9-րդ դաս. ուսուցչի ձեռնարկ


Հարգելի’ ուսուցիչներ

Ձեզ ենք ներկայացնում  <<Հայոց եկեղեցու պատմություն>> դասընթացի

6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների դասագրքերը: Դուք արդեն ծանոթ եք դասընթացի 4-րդ և 5-րդ դասարանների դասագրքերին: Ծրագրով նախատեսված 6-8-րդ դասարանների փուլը ընդգրկում է Հայոց եկեղեցու համակարգված պատմությունը` հիմնադրումից մինչև մեր օրերը:

6-րդ դասարանում ներկայացված են մինչքրիստոնեական հիմնական կրոնական համակարգերը, այնուհետև քրիստոնեության մուտքը Հայաստան, Հայոց եկեղեցու նվիրապետական կառույցի ձևավորումն ու ամրապնդումը` մինչև  IX դարը:

7-րդ դասարանն ընդգրկում է Հայոց եկեղեցու պատմությունը IX դարից մինչև XVIII դարը, իսկ 8-րդ դասարանը` XIX դարի սկզբից մինչև մեր օրերը:

Սովորողներն, անշուշտ, Հայոց պատմության դասընթացից որոշակիորեն ծանոթ են Հայոց եկեղեցու պատմությանը: Սակայն Հայոց պատմության վերաբերյալ գիտելիքները և իմացությունը կմնան խիստ թերի` առանց Հայոց եկեղեցու պատմության ուսումնասիրության: Դասագրքերում վեր են հանված և պարզաբանված են Հայոց պատմության բազմաթիվ իրադարձությունների և երևույթների ընթացքը պայմանավորող հոգևոր-եկեղեցական գործոնները, ինչպես նաև լրացուցիչ անհրաժեշտ տեղեկություններ են տրված դրանց վերաբերյալ:

Դասագրքերը կազմողները Հայոց եկեղեցու պատմությունը շարադրել են Հայոց պատմության համապատկերի վրա, ինչը դասընթացի կարևոր առանձնահատկություններից է: Դասագրքերում կառուցվածքային առումով կիրառվել են նոր դասամոդելներ` դասերի հիմնական մասը կազմված է մուտք–հիմնական դասանյութ–մեթոդական համակարգ սկզբունքով: Դասերի մեթոդական համակարգում առաջարկված են նոր ժամանակակից մեթոդներ, որոնք կնպաստեն դասապրոցեսի արդյունավետ կազմակերպմանը և դասանյութի լիարժեք յուրացմանը…շարունակել կարդալ