ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ


«Ուր է մահ, քո հաղթությունը,

գերեզման, ուր է քո խայթոցը»:

Ովսեի մարգարեության այս ցնծագին բառերը ազդարարում են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ճրագալույցի Պատարագով՝ մեծ ցնծությամբ ավետում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Իսկ ինչ է ճրագալույցը: Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու 2 մեծագույն՝ Տիրոջ Ծննդյան եւ Հարության տոների նախօրեին, երեկոյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որը կոչվում է Ճրագալույցի Պատարագ: Իսկ ճրագալույց բաոը նշանակում է ճրագ լցնել, վաոել: Հնում, մեծագույն տոների նախօրեին, ավելի հանդիսավոր նշելու համար տոնը, եկեղեցին առավել էր զարդարված լինում լույսերով, ճրագներով, հավատացյալները լույսերով էին դիմավորում Տիրոջ հրաշափառ ծնունդն ու հարությունը:

40-օրյա աղոթքի, խոկման եւ պահեցողության երկար ճանապարհը մեզ աոաջնորդեց դեպի Քրիստոսի Հարության լույսը, ինչպես ձմեռային ցուրտ եւ մութ օրերին հաջորդում է գարնանային բնության վերազարթոնքը: Ողջ քրիստոնյա աշխարհի համար մեծագույն տոն է Տիրոջ Հարության տոնը, որ նոր կյանքի ու օրերի հույսով է վերանորոգում յուրաքանչյուրիս հոգին: Հույս, որ ջնջում է մեր մեջ տկար մտածողության պատճառով ի հայտ եկած ամեն կասկած, ամեն շփոթմունք եւ պայծառակերպում է մեր սրտերում երկնային արքայության իրականանալի գաղափարը: Այստեղ տեղին է հիշատակել Օգոստիոնոսի եւ Պողոս առաքյալի խոսքերը.

Օգոստիոնոս. «Միայն քրիստոնյաներն են հավատում մեռելներից հարություն առնելուն, այդ հավատը քրիստոնյային… զատում է մյուս բոլոր մարդկանցից…»: Պողոս առաքյալ. «Տանջանքը ոչինչ է այն երանության հետ, որ մեզ պետք է հայտնվի»:

Հարության օրը փրկության, նոր կյանքի եւ երկնքի արքայությանն արժանանալու քրիստոնյայի գերագույն հույսի ու բաղձանքի օրն է:

Հիսուս Քրիստոսի հարության իրողությունը մեզ է փոխանցում Սուրբ Գիրքը, ուսուցանելով մեզ, որ միայն ճշմարիտ քրիստոնյան, միայն ճշմարիտ հավատացյալը կարող է վերապրել Տիրոջ հարությունը եւ Տիրոջ հետ հառնել դեպի հավիտենական կյանք, դեպի երկնքի արքայություն: Թաղումից 3 օր անց, երբ Հիսուս դժոխքից ազատեց շատ հոգիների, իսկ ինքն արդեն Երկնքի Արքայության մեջ էր, գերեզման եկող կանանց հրեշտակներն ասացին. «Այստեղ չէ նա, այլ Հարություն առավ»:

Դարեր են անցել այս մեծահրաշ իրողությունից եւ այն չի դադարել հոգեւոր զվարթության եւ կյանքի ուղենիշ լինել մեզ համար: Քրիստոսի Հարությունը քրիստոնեական հավատքի ոսկե աղբյուրն է ու գրավականը: Եթե Քրիստոս, աշխարհի Փրկիչը, մնար այն անարգանքի եւ չարչարանքների մեջ, որին ենթարկվեց, եթե նա մոռացվեր գերեզմանի մեջ, ապա անիմաստ պիտի լիներ երկնքի թագավորության մասին ողջ քարոզչությունը:

Մարդիկ Հիսուսի անձնազոհությունը պիտի ըմբռնեին, բայց այդպես չեղավ: Հիսուսի երկրային կյանքը ավարտվեց ոչ թե պարտությամբ, այլ հավիտենական հաղթանակով՝ մահվանը հաղթելով հարությամբ: Այդ հաղթանակ էր չարի, մեղքի, մահվան դեմ: Եթե մենք՝ յուրաքանչյուրս, չկարողանանք թափանցել հարության իրողության խորքը, ապա խավարած կտեսնենք մեր հոգեւոր բարոյական նկարագիրը, անարդյունք՝ մեր կյանքը, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է եւ ձեր հավատքը եւ տակավին նույն մեղքերի մեջ ենք»:

Հիսուսի Հարությունը նրա երկրային կյանքում գործած ամենամեծ հրաշքն էր: Այդ իրողությունը մեր հավատքի հիմքն է, քրիստոնեական գաղափարախոսության առանցքը: Continue reading

Advertisements

ԹԱՓՈՒՐ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՎ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Բայց կիրակի օրը, առավոտյան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ և ուրիշ կանայք: Եվ քարը գերեզմանից գլորած գտան ու ներս մտնելով՝ Տեր Հիսուսի մարմինը չգտան: Եվ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրա, ահա լուսավոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մոտ: Եվ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ինչու՞ ողջին մեռելների մեջ եք փնտրում: Այստեղ չէ, այլ՝ հարյավ: Հիշեցեք՝ ինչպես խոսեց նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր. ասում էր, թե պետք է, որ մարդու Որդին մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի և երրորդ օրը հարություն առնի»:

(Ղուկաս 241-8)

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ


«Քրիստոս յարեաւ ի մեռելոց.

Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի»: 

Ճրագալույց Սուրբ Հարության

Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու: Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մոտեցավ, դռնից վեմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրա: Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպես ձյունը: Նրա ահից պահապանները խռովվեցին և մեռելների պես եղան:

Հրեշտակը խոսեց ու կանանց ասաց.«Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ փնտրում էք Հիսուսին, որ խաչվեց. այստեղ չէ նա, քանի որ հարություն առավ, ինչպես ինքն ասել էր. եկե՛ք, տեսե՛ք այն տեղը, ուր պառկած էր: Եվ իսկույն գնացե՛ք, ասացե՛ք նրա աշակերտներին, թե հարություն առավ. և ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կը տեսնե՛ք: Ահա ասացի ձեզ» :

(Մատթեոս 281-8)

ՏԻՐՈՋ ԹԱՂՄԱՆ ԿԱՐԳ. ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԻ ԵՐԵԿՈ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ


Ավագ Ուրբաթ տեղի ունեցավ Տիրոջ Խաչելության և Թաղման կարգը, որի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց  Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

This slideshow requires JavaScript.

Այս խորհրդավոր օրը Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում, ներկայությամբ Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի, առաջին անգամ տեղի ունեցավ հոգևոր երաժշտության համերգ՝ եկեղեցու երգչախմբի և  Եղեգնաձորի մշակույթի տան <<Ատգեն Արմենյան-Վայոց ձոր>> երգչախմբի կատարմամբ:

This slideshow requires JavaScript.

Հնչեցին շարականներ, հոգևոր երաժշտության դասականներից կատարումներ՝ ղեկավարությամբ Մ. Սիմոնյանի:

ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


Ավագ Երկուշաբթիից – Ավագ Հինգշաբթի Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան հատուկ ժամերգություններ, որոնց ժամանակ Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը պարբերաբար ներկայացրեց օրվա խորհուրդները:

Ավագ Հինգշաբթին սկսվեց Սբ. Պատարագով, որի ընթացքում Տ. Վազգենը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Երեկոյան` ժամը 17:00-ին, տեղի ունեցավ Ոտնլվայի կարգ:

This slideshow requires JavaScript.

Երեկոյան`ժամը 19:30-ին, սկսվեց Խավարման կարգը, որի ընթացքում Խաչի քարոզ խոսեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

This slideshow requires JavaScript.

Continue reading