ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ


Տնտեսի կիրակին Մեծ պահքի 4-րդ կիրակին է, որն օրվա Սբ. Պատարագին ընթերցվող առակին համապատասխան անվանվել է Տնտեսի կիրակի: Ավետարանական պատումն հետևյալն է.

Մեծահարուստը մի տնտես ուներ: Մարդիկ, ամբաստանելով տնտեսին, ասացին, թե նա վատնում է իր տիրոջ ունեցվածքը: Տերը կանչեց նրան և ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին, տուր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսը գնաց և իր պարտապանների հետ հարաբերությունները կարգավորեց, այսինքն նրանց շրջանում բարեկամներ ձեռք բերեց, և, չնայած նրա այս արարքն ի օգուտ պարտապանների էր և ոչ թե պարտատիրոջ, սակայն տերը գովաբանեց նրա խոհեմությունը: Այսպիսով տնտեսն  ապահովեց իր ապագան:

Առակն այլաբանորեն հետևյալն է հաստատում.

Աստված այդպես էլ մեզանից յուրաքանչյուրին նշանակել է մեր կյանքի տնտես և գալու է այն ժամանակը, երբ Տերն ամենքիցս առանձին-առանձին հաշիվ է պահանջելու մեր վարած կյանքի համար: Առակում, այսպես կոչված անիրավ տնտեսը, երբ իրենից հաշիվ պահանջեց, գնաց ու իր պարտապանների հետ հարաբերությունները կարգավորեց, ապահովեց իր ապագան: Ուզում եմ նշել նաև հետևյալը. Ի տարբերություն տնտեսի, մենք` կյանքի տնտեսներս, երբ լսենք Տիրոջ պահանջը, թե`  «տուր քո տնտեսության հաշիվը»` այսինքն Տիրոջ դատաստանի առաջ կանգնենք, այդ ժամանակ այլևս չենք հասցնի մեր ապագայի հոգսը հոգալ:

Նշանակում է` մեր ապագան վաստակելու նպատակով մեզ տրված ժամանակը մեր ներկա կյանքն է` իր յուրաքանչյուր ակնթարթով: Հետևապես անհրաժեշտ է, որ մեր անելիքը ամեն մեկս սկսենք մեզնից: Այսինքն մեր այսօրվա կոչման պարտականության մեջ լինենք պահանջկոտ նախ ինքներս մեր հանդեպ: Չլինենք անտարբեր այն ամենի նկատմամբ, ինչ ունենք այսօր: Որպես խոհեմության ու խելամտության դաս այս ամենն առնչվում է Մեծ պահքին ու հիշեցնում ամեն քրիստոնյայի, որ նա, լինելով իր հոգու ու մարմնի տնտեսը, հատկապես պահոց այս շրջանում պիտի ջանա հոգին նվիրել աղոթքներին, իսկ մարմինը` պահքին, նաև բարի գործերով արտահայտել սերը Տիրոջ և ուրիշների հաանդեպ ու սեր վաստակել:

Տեր Զարեհ վրդ. Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s