Վայոց Ձորի թեմ

ՍԱՏԱՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ

Advertisements

Մարտի  7-ին Վայոց ձորի թեմի ՔԴԿ-ի աշխատակազմը և սաները հաճելի անականկալ մատուցեցին Եղեգնաձորի մշակույթի տանը գործող <<Խելացի մանուկ>> մանկական զարգացման կենտրոնի սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաններին:

Սովորական օրը վերածվեց իսկական տոնի. երեխաներին հյուր էին գնացել մուլտհերոսները, ովքեր իրենց ներկայությամբ, խաղերով ու պարերով ուրախացրեցին փոքրիկներին: Ներկա էին նաև երեխաների մայրերը, ովքեր նույնպես իրենց մասնակցությունը ունեցան: Երեխաները նախօրոք պատրաստվել էին` սովորել էին բանաստեղծություններ և երգեր նվիրված մայրիկներին: Փոքրիկ,  բայց շատ հուզիչ միջոցառման ավարտին երեխաները  ստացան ՔԴԿ-ի կողմից իրենց տրված նվերները և հրաժեշտ տվեցին:

Նրանց ոգևորությունը և ջերմությունը փոխանցվեց ներկաներին, որոնց մեջ ամրագրվեց` այս հրաշալի մանուկներին սատար կանգնելու, օգնելու, նրանց կողքին լինելու, նրանց համար աղոթելու, ձգտումն ու բարոյական պարտավորվածությունը:

ՔԴԿ-ի տնօրեն

Ռուզան Կարապետյան

Advertisements