Սույն թվականի մարտի 15-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանի դահլիճում, նախագահությամբ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, տեղի ունեցավ Հայ եկեղեցու պատմության ուսուցիչների հերթական ժողովը:
Այն բացվեց աղոթքով, որից հետո թեմի ՔԴԿ-ի տնօրեն Ռ. Կարապետյանը ներկայացրեց օրակարգը: Ժողովում քննարկվեցին Սբ. Հարության տոնին նվիրված դպրոցներում միջոցառումների կազմակերպմանը: Ռ. Կարապետյանն ուսուցիչներին տվեց միջոցառումների սցենարների օրինակներ:
Հայր Սուրբը հոգևոր-մշակութային դաստիարակության առումներով կարևորեց ազգային եկեղեցական տոներին նվիրված միջոցառումների անցկացումը դպրոցներում և այս անգամ էլ պահանջեց, որ բոլոր դպրոցներում անցկացվող Սբ. Հարությանը նվիրված միջոցառումների նյութերը տրամադրվեն թեմի կայքէջի աշխատակազմին: Ապա նա բանախոսեց դասագրքերում առկա աղանդավորության վերաբերյալ նյութերի շուրջ: Եղան ակտիվ քննարկումներ:
Ժողովը փակվեց աղոթքով: Հավարտ ժողովի ուսուցիչները Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Մեծ Պահոց շրջանի` ուրբաթօրյա Հանգստյան ժամերգությանը:
Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին