ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ


Օրհնեալ, որ եկիր և գալոցդ ես անուամբ Տեառն.
Օրհնութիւն ի բարձունս:
(Մատթ. 21:9) 


Սբ. Հարությանը նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ծաղկազարդը հռչակել է մանուկների օրհնության օր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ՝ Երուսաղեմի Տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով.<<Օրհնությո՛ւն Դավթի Որդուն>> (Մատթ. ԻԱ:15):

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. <<Օվսաննա՛ Բարձրյալին, օրհնյա՛լ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյա՛լ լինի մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղությ՛ուն երկնքում և փա՛ռք բարձունքներում>> (Մատթ. 21:9):

Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների՝ Հիսուսի առջև հանդերձները նետելը խորհրդանշել է մեղքերի ծածկույթից ազատվելը, որպեսզի Տերը մաքրեր այդ մեղքերը:
Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենու և արմավենու ճյուղերը հատուկ խորհուրդ ունեն, որ ցույց են տալիս Հիսուսի աստվածությունն ու թագավորությունը: Ձիթենին ողորմություն է նշանակում, իսկ արմավենին, որ շատ բարձր ծառ է, երկնային բարձունքներից Տիրոջ գալուստն է ազդարարում:

Ահա այս նույն խորհրդով էլ մենք Ծաղկազարդի տոնին ձիթենու և արմավենու փոխարեն ուռենու ճյուղերով Տիրոջն ընդառաջ ենք գնում և Նրա Գալուստը դիմավորում:
Ուռենու ճյուղերի ընտրության մեկնությունը տվել է Գրիգոր Տաթևացին.«Ուռենու ճյուղերը ծլարձակում են ամենուր, ինչպես Քրիստոսի սերը»:

Նյութը պատրաստեց

Սիրան Սարգսյանը

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s