ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


 

This slideshow requires JavaScript.

Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Վայոց Ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում տեղի ունեցավ Սբ. Պատարագ և մանուկների օրհնության կարգ:

Մարտի 24-ին՝ Ծաղկազարդի տոնին, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցին լեցուն էր հավատացյալ հայորդիներով: Օրվա պատարագիչն էր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Արժանապատիվ Տեր Հայրն իր քարոզում խոսեց Ծաղկազարդի նշանակության մասին՝ ներկայացնելով Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի ավետարանական պատմությունը:

Տոնի առիթով մատուցված Սբ. Պատարագի ավարտին պատարագիչ քահանան  կատարեց մանուկների օրհնության կարգ, որից հետո օրհնեց Ծաղկազարդի տոնը խորհրդանշող ուռենու ոստերը, ապա դրանք բաժանվեցին ներկա հավատացյալ հայորդիներին:

Այնուհետև Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի աշխատակիցները և սաները, վերցնելով ուռենու ոստերը, դուրս եկան եկեղեցուց և ազգագրական երգերի ներքո օրհնված ոստերը բաժանեցին Եղեգնաձորի բնակիչներին:

Հավատացյալ ժողովուրդը եկեղեցուց բաժանվեց այն հույսով և հավատով, որ Ծաղկազարդի այս հրաշաբեր տոնին Քրիստոս հաղթական մուտք է գործել նաև իրենց սրտերում և կյանքերում: Continue reading

Advertisements