ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


Ավագ Երկուշաբթիից – Ավագ Հինգշաբթի Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան հատուկ ժամերգություններ, որոնց ժամանակ Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը պարբերաբար ներկայացրեց օրվա խորհուրդները:

Ավագ Հինգշաբթին սկսվեց Սբ. Պատարագով, որի ընթացքում Տ. Վազգենը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Երեկոյան` ժամը 17:00-ին, տեղի ունեցավ Ոտնլվայի կարգ:

This slideshow requires JavaScript.

Երեկոյան`ժամը 19:30-ին, սկսվեց Խավարման կարգը, որի ընթացքում Խաչի քարոզ խոսեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

This slideshow requires JavaScript.

Continue reading

Advertisements

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ


Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Խաչելությունը

Երբ հասան Գագաթ կոչված տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին. և չարագործներին էլ` մեկին աջ կողմը, մյուսին ձախ կողմը` խաչեցին: Եվ Հիսուս ասաց.«Հա’յր, ների’ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»: Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին: Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանավորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան և ասում.«Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը` Աստծու ընտրյալ Որդին»: Զինվորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան և ասում.«Եթե դու ես հրեաների թագավորը, փրկի’ր ինքդ քեզ»: Եվ նրա խաչի վրա մի գրություն կար` գրված հունարեն, լատիներեն և եբրայերեն գրերով, թե` սա’ է հրեաների արքան:

Իսկ կախված չարագործներից մեկը հայհոյում էր նրան և ասում.«Դու չե˚ս Քրիստոսը. փրկի’ր ինքդ քեզ և մեզ»: Նրա ընկերը նրան սաստելով` պատասխան տվեց և ասաց.«Աստծուց չե˚ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում: Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»: Եվ ասաց Հիսուսին.«Հիշի’ր ինձ, Տե’ր, երբ գաս քո թագավորությամբ»: Եվ Հիսուս նրան ասաց.«Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»:

Եվ համարյա կեսօր էր. և խավար եղավ ամբողջ երկրի վրա մինչև ժամը երեքը. արեգակը խավարեց: Եվ տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց: Եվ Հիսուս բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Հա’յր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին»: Երբ այս ասաց, հոգին ավանդեց: Եվ հարյուրապետը, տեսնելով ինչ որ պատահեց, փառավորեց Աստծուն և ասաց. «Իսկապես այս մարդը արդար էր»: Եվ ամբողջ ժողովուրդը, որ եկել էր ու դիտում էր այս տեսարանն ու կատարվածը, ծեծում էր կուրծքը և վերադառնում: Նրա բոլոր ծանոթներն էլ կանգնել էին հեռվում. և կանայք, որոնք Գալիլիայից նրա հետևից էին եկել, տեսնում էին այս բաները:

Ղուկաս 2333-50

Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Թաղումը

Եվ ահա Հովսեփ անունով մի մարդ կար հրեաների Արիմաթե քաղաքից: Նա հրեաների խորհրդի անդամ էր, բարեգործ և արդար մի մարդ (սա չէր միաբանել նրանց մտադրություններին ու գործերին): Եվ ինքն էլ էր սպասում Աստծու թագավորությանը: Սա Պիղատոսի մոտ գալով` ուզեց Հիսուսի մարմինը: Եվ նրան խաչից իջեցնելով` փաթաթեց պատանքով ու դրեց վիմափոր գերեզմանի մեջ, որտեղ բնավ ոչ ոք չէր դրված: Եվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը:

Ղուկաս 23 50-55