Վայոց Ձորի թեմ

ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ

Advertisements

Ավագ Երկուշաբթիից – Ավագ Հինգշաբթի Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան հատուկ ժամերգություններ, որոնց ժամանակ Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը պարբերաբար ներկայացրեց օրվա խորհուրդները:

Ավագ Հինգշաբթին սկսվեց Սբ. Պատարագով, որի ընթացքում Տ. Վազգենը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Երեկոյան` ժամը 17:00-ին, տեղի ունեցավ Ոտնլվայի կարգ:

Երեկոյան`ժամը 19:30-ին, սկսվեց Խավարման կարգը, որի ընթացքում Խաչի քարոզ խոսեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Ավագ Ուրբաթ տեղի ունեցավ Տիրոջ Խաչելության և Թաղման կարգը, որի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց  Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Այս խորհրդավոր օրը Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում առաջին անգամ տեղի ունեցավ հոգևոր երաժշտության համերգ՝ եկեղեցու երգչախմբի և  Եղեգնաձորի մշակույթի տան <<Ատգեն Արմենյան-Վայոց ձոր>> երգչախմբի կատարմամբ:

Հնչեցին շարականներ, հոգևոր երաժշտության դասականներից կատարումներ՝ ղեկավարությամբ Մ. Սիմոնյանի: Այս համերգի մասին կանդրադառնանք, ինչպես նաև հնարավորության դեպքում մեր կայքում կտեղադրենք տեսաձայնագրությունը:

Advertisements