ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ


«Ուր է մահ, քո հաղթությունը,

գերեզման, ուր է քո խայթոցը»:

Ովսեի մարգարեության այս ցնծագին բառերը ազդարարում են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ճրագալույցի Պատարագով՝ մեծ ցնծությամբ ավետում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Իսկ ինչ է ճրագալույցը: Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու 2 մեծագույն՝ Տիրոջ Ծննդյան եւ Հարության տոների նախօրեին, երեկոյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որը կոչվում է Ճրագալույցի Պատարագ: Իսկ ճրագալույց բաոը նշանակում է ճրագ լցնել, վաոել: Հնում, մեծագույն տոների նախօրեին, ավելի հանդիսավոր նշելու համար տոնը, եկեղեցին առավել էր զարդարված լինում լույսերով, ճրագներով, հավատացյալները լույսերով էին դիմավորում Տիրոջ հրաշափառ ծնունդն ու հարությունը:

40-օրյա աղոթքի, խոկման եւ պահեցողության երկար ճանապարհը մեզ աոաջնորդեց դեպի Քրիստոսի Հարության լույսը, ինչպես ձմեռային ցուրտ եւ մութ օրերին հաջորդում է գարնանային բնության վերազարթոնքը: Ողջ քրիստոնյա աշխարհի համար մեծագույն տոն է Տիրոջ Հարության տոնը, որ նոր կյանքի ու օրերի հույսով է վերանորոգում յուրաքանչյուրիս հոգին: Հույս, որ ջնջում է մեր մեջ տկար մտածողության պատճառով ի հայտ եկած ամեն կասկած, ամեն շփոթմունք եւ պայծառակերպում է մեր սրտերում երկնային արքայության իրականանալի գաղափարը: Այստեղ տեղին է հիշատակել Օգոստիոնոսի եւ Պողոս առաքյալի խոսքերը.

Օգոստիոնոս. «Միայն քրիստոնյաներն են հավատում մեռելներից հարություն առնելուն, այդ հավատը քրիստոնյային… զատում է մյուս բոլոր մարդկանցից…»: Պողոս առաքյալ. «Տանջանքը ոչինչ է այն երանության հետ, որ մեզ պետք է հայտնվի»:

Հարության օրը փրկության, նոր կյանքի եւ երկնքի արքայությանն արժանանալու քրիստոնյայի գերագույն հույսի ու բաղձանքի օրն է:

Հիսուս Քրիստոսի հարության իրողությունը մեզ է փոխանցում Սուրբ Գիրքը, ուսուցանելով մեզ, որ միայն ճշմարիտ քրիստոնյան, միայն ճշմարիտ հավատացյալը կարող է վերապրել Տիրոջ հարությունը եւ Տիրոջ հետ հառնել դեպի հավիտենական կյանք, դեպի երկնքի արքայություն: Թաղումից 3 օր անց, երբ Հիսուս դժոխքից ազատեց շատ հոգիների, իսկ ինքն արդեն Երկնքի Արքայության մեջ էր, գերեզման եկող կանանց հրեշտակներն ասացին. «Այստեղ չէ նա, այլ Հարություն առավ»:

Դարեր են անցել այս մեծահրաշ իրողությունից եւ այն չի դադարել հոգեւոր զվարթության եւ կյանքի ուղենիշ լինել մեզ համար: Քրիստոսի Հարությունը քրիստոնեական հավատքի ոսկե աղբյուրն է ու գրավականը: Եթե Քրիստոս, աշխարհի Փրկիչը, մնար այն անարգանքի եւ չարչարանքների մեջ, որին ենթարկվեց, եթե նա մոռացվեր գերեզմանի մեջ, ապա անիմաստ պիտի լիներ երկնքի թագավորության մասին ողջ քարոզչությունը:

Մարդիկ Հիսուսի անձնազոհությունը պիտի ըմբռնեին, բայց այդպես չեղավ: Հիսուսի երկրային կյանքը ավարտվեց ոչ թե պարտությամբ, այլ հավիտենական հաղթանակով՝ մահվանը հաղթելով հարությամբ: Այդ հաղթանակ էր չարի, մեղքի, մահվան դեմ: Եթե մենք՝ յուրաքանչյուրս, չկարողանանք թափանցել հարության իրողության խորքը, ապա խավարած կտեսնենք մեր հոգեւոր բարոյական նկարագիրը, անարդյունք՝ մեր կյանքը, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է եւ ձեր հավատքը եւ տակավին նույն մեղքերի մեջ ենք»:

Հիսուսի Հարությունը նրա երկրային կյանքում գործած ամենամեծ հրաշքն էր: Այդ իրողությունը մեր հավատքի հիմքն է, քրիստոնեական գաղափարախոսության առանցքը: Continue reading

Advertisements

ԹԱՓՈՒՐ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՎ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Բայց կիրակի օրը, առավոտյան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ և ուրիշ կանայք: Եվ քարը գերեզմանից գլորած գտան ու ներս մտնելով՝ Տեր Հիսուսի մարմինը չգտան: Եվ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրա, ահա լուսավոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մոտ: Եվ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ինչու՞ ողջին մեռելների մեջ եք փնտրում: Այստեղ չէ, այլ՝ հարյավ: Հիշեցեք՝ ինչպես խոսեց նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր. ասում էր, թե պետք է, որ մարդու Որդին մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի և երրորդ օրը հարություն առնի»:

(Ղուկաս 241-8)