ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ


Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Խաչելությունը

Երբ հասան Գագաթ կոչված տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին. և չարագործներին էլ` մեկին աջ կողմը, մյուսին ձախ կողմը` խաչեցին: Եվ Հիսուս ասաց.«Հա’յր, ների’ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»: Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին: Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանավորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան և ասում.«Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը` Աստծու ընտրյալ Որդին»: Զինվորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան և ասում.«Եթե դու ես հրեաների թագավորը, փրկի’ր ինքդ քեզ»: Եվ նրա խաչի վրա մի գրություն կար` գրված հունարեն, լատիներեն և եբրայերեն գրերով, թե` սա’ է հրեաների արքան:

Իսկ կախված չարագործներից մեկը հայհոյում էր նրան և ասում.«Դու չե˚ս Քրիստոսը. փրկի’ր ինքդ քեզ և մեզ»: Նրա ընկերը նրան սաստելով` պատասխան տվեց և ասաց.«Աստծուց չե˚ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում: Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»: Եվ ասաց Հիսուսին.«Հիշի’ր ինձ, Տե’ր, երբ գաս քո թագավորությամբ»: Եվ Հիսուս նրան ասաց.«Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»:

Եվ համարյա կեսօր էր. և խավար եղավ ամբողջ երկրի վրա մինչև ժամը երեքը. արեգակը խավարեց: Եվ տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց: Եվ Հիսուս բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Հա’յր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին»: Երբ այս ասաց, հոգին ավանդեց: Եվ հարյուրապետը, տեսնելով ինչ որ պատահեց, փառավորեց Աստծուն և ասաց. «Իսկապես այս մարդը արդար էր»: Եվ ամբողջ ժողովուրդը, որ եկել էր ու դիտում էր այս տեսարանն ու կատարվածը, ծեծում էր կուրծքը և վերադառնում: Նրա բոլոր ծանոթներն էլ կանգնել էին հեռվում. և կանայք, որոնք Գալիլիայից նրա հետևից էին եկել, տեսնում էին այս բաները:

Ղուկաս 2333-50

Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Թաղումը

Եվ ահա Հովսեփ անունով մի մարդ կար հրեաների Արիմաթե քաղաքից: Նա հրեաների խորհրդի անդամ էր, բարեգործ և արդար մի մարդ (սա չէր միաբանել նրանց մտադրություններին ու գործերին): Եվ ինքն էլ էր սպասում Աստծու թագավորությանը: Սա Պիղատոսի մոտ գալով` ուզեց Հիսուսի մարմինը: Եվ նրան խաչից իջեցնելով` փաթաթեց պատանքով ու դրեց վիմափոր գերեզմանի մեջ, որտեղ բնավ ոչ ոք չէր դրված: Եվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը:

Ղուկաս 23 50-55

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ


ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ

Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասացԱռե’ք, կերե’ք, այս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց.«Խմեցե’ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար: Բայց ասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որթատունկի բերքից չեմ խմի մինչև այն օրը, երբ ձեզ հետ կը խմեմ նորը իմ Հոր արքայության մեջ»:

Եվ օրհներգեցին ու ելան Ձիթենյաց լեռը:

(Մատթեոս 2626-31)

ՈՏՆԼՎԱ                                                                                                                                                                                                                           

Նա վեր կացավ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով` մեջքին կապեց: Եվ ապա ջուր վերցնելով`ածեց կոնքի մեջ և սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով: Մոտեցավ Սիմոն Պետրոսին, և սա ասաց նրան.«Տե’ր, դու˚ ես իմ ոտքերը լվանում»: Հիսուս պատասխանեց նրան ու ասաց.<< Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց հետո կիմանաս>>: Պետրոսը նրան ասաց.<<Իմ ոտքերը հավիտյան չես լվանա>>: Հիսուս պատասխանեց.<<Եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես»: Սիմոն Պետրոսն ասաց նրան.<<Տե’ր, ոչ թե միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա’»: Հիսուս նրան ասաց.<<Լվացածին ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է. և դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ»: Քանի որ նա գիտեր նրան, ով իրեն մատնելու էր, դրա համար ասաց.<<Բոլորդ չէ, որ մաքուր եք»:

(Հովհաննես 134-12)    

ՏԻՐՈՋ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա երևաց մի ամբոխ. և նա, որ Հուդա էր կոչվում, Տասներկուսից մեկը, առաջնորդում էր նրանց. Երբ Հուդան մոտեցավ Հիսուսին, համբուրեց նրան, որովհետև այն նշանն էր տվել նրանց, թե`”Ում հետ ես համբուրվեմ, նա’ է, նրա’ն բռնեցեք “: Հիսուս նրանց ասաց.<<Հուդա’, համբուրելո̊վ ես մատնում մարդու Որդուն»:

(Ղուկաս 2247-49)      

ԳԵԹՍԵՄԱՆԻԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

«Հայր իմ, եթե կարելի է, այս
բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ
ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»

/Մատթ. 26 :39/ :

Դաժան կյանքի պատարագման սկիհը ձեռքին,

Անեղծ բնության գիշերային անդորրի մեջ

Ալեկոծված սրտի տրոփով, հոգով մրրկահույզ

                                                      Անցնում էր Նա Գեթսեմանիի ճանապարհով:

Continue reading

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


 

This slideshow requires JavaScript.

Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Վայոց Ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում տեղի ունեցավ Սբ. Պատարագ և մանուկների օրհնության կարգ:

Մարտի 24-ին՝ Ծաղկազարդի տոնին, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցին լեցուն էր հավատացյալ հայորդիներով: Օրվա պատարագիչն էր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Արժանապատիվ Տեր Հայրն իր քարոզում խոսեց Ծաղկազարդի նշանակության մասին՝ ներկայացնելով Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի ավետարանական պատմությունը:

Տոնի առիթով մատուցված Սբ. Պատարագի ավարտին պատարագիչ քահանան  կատարեց մանուկների օրհնության կարգ, որից հետո օրհնեց Ծաղկազարդի տոնը խորհրդանշող ուռենու ոստերը, ապա դրանք բաժանվեցին ներկա հավատացյալ հայորդիներին:

Այնուհետև Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի աշխատակիցները և սաները, վերցնելով ուռենու ոստերը, դուրս եկան եկեղեցուց և ազգագրական երգերի ներքո օրհնված ոստերը բաժանեցին Եղեգնաձորի բնակիչներին:

Հավատացյալ ժողովուրդը եկեղեցուց բաժանվեց այն հույսով և հավատով, որ Ծաղկազարդի այս հրաշաբեր տոնին Քրիստոս հաղթական մուտք է գործել նաև իրենց սրտերում և կյանքերում: Continue reading

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ


Օրհնեալ, որ եկիր և գալոցդ ես անուամբ Տեառն.
Օրհնութիւն ի բարձունս:
(Մատթ. 21:9) 


Սբ. Հարությանը նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ծաղկազարդը հռչակել է մանուկների օրհնության օր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ՝ Երուսաղեմի Տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով.<<Օրհնությո՛ւն Դավթի Որդուն>> (Մատթ. ԻԱ:15):

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. <<Օվսաննա՛ Բարձրյալին, օրհնյա՛լ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյա՛լ լինի մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղությ՛ուն երկնքում և փա՛ռք բարձունքներում>> (Մատթ. 21:9):

Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների՝ Հիսուսի առջև հանդերձները նետելը խորհրդանշել է մեղքերի ծածկույթից ազատվելը, որպեսզի Տերը մաքրեր այդ մեղքերը: Continue reading

ԾԱՂԿԱԶԱՐԴ


Ծաղկազարդը Մեծ Պահքի վերջին կիրակին է:

Հիսուս Քրիստոսի աստվածային վարդապետության եւ հրաշագործությունների համբավը ցնցել էր շատերին: Մարդիկ ապշում ու հիանում էին, երբ տեսնում էին Հիսուսի բժշկած կույրերին, խուլերին, անդամալույծներին ու բորոտներին, Տիրոջ զորությամբ հարություն առած մեռյալներին: Այս մեծագործություններից ամենանշանավորը աղքատ Ղազարոսի հարությունն էր, որը Հիսուս Քրիստոս իրագործել էր Երուսաղեմ մտնելու նախորդ օրը: Եվ երբ Տերը, ավանակի վրա նստած, իր 12 աշակերտների հետ մտնում է Երուսաղեմ, ժողովուրդը մեծ ոգեւորությամբ ու խինդով է դիմավորում նրան:

«Օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անվամբ: Խաղաղություն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում», – հրեաներն այսպես փառաբանեցին Տիրոջ մուտքը Երուսաղեմ: Մինչ այդ Հիսուս Քրիստոս բազմիցս եղել էր Երուսաղեմում, սակայն այս մուտքն առանձնակի էր, որովհետեւ առաջին անգամ Նա Երուսաղեմ էր մտնում որպես Մեսիա՝ Օծյալ. Օծյալ Փրկիչ, որը կամավոր գնում էր չարչարանքի ու մահվան: Նույն հրեաները, որ այդ օրը նրան դիմավորեցին ցնծությամբ ու «օվսաննա՜» բացականչելով, որը նշանակում է օրհնություն բարձրյալին, 5 օր անց այլ բան էին աղաղակում կայսեր՝ Պիղատոսի աոջեւ. պահանջում էին խաչել նրան:

Ծաղկազարդի տոնի մեծ խորհուրդներից մեկն էլ ուսուցանում է, թե ինչպես պետք է քրիստոնյան հաստատակամորեն գնա նպատակի ճանապարհով: Continue reading