ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ


This slideshow requires JavaScript.

Ավագ Շաբաթ օրը Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Տիրոջ հրաշափառ Հարության Ճրագալույցի Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, որն իր քարոզով ավետեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

Սբ. Պատարագի ավարտին Եղեգնաձորի ՔԴԿ-ի աշխատակիցներն ու սաները վառվող, օրհնված մոմեր բաժանեցին Եղեգնաձորի բնակչությանը՝ փոխանցելով Հարության տոնի ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի»:

Մարտի 31-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Տոնի առիթով Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Հարության Սբ. Պատարագ, որին ներկա էր Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը:

This slideshow requires JavaScript.

 Պատարագիչն էր Վայոց Ձորի թեմի փախառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, որը հավատացյալներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա ներկաներին բաժանվեցին օրհնված հավկիթներ:

Այնուհետև եկեղեցու բակում տեղի ունեցավ մեծ տոնախմբություն, որը կազմակերպվել էր Վայոց Ձորի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից:

This slideshow requires JavaScript.

Եկեղեցու բակում կազմակերպված միջոցառումն սկսվեց Եղեգնաձորի մշակույթի տան ազգագրական պարի խմբի  (գեղ. ղեկավար՝ Խաժակ Բաբայան)  սաների գեղեցիկ ելույթներով, որոնց հաջորդեցին Եղեգնաձորի ՔԴԿ-ի և մշակույթի տան <<Ատգեն Արմենյան-Վայոց ձոր>> երգչախմբի (գեղ. ղեկավար՝ Մարո Սիմոնյան) սաների ուրախ կատարումները : Continue reading

Advertisements

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ


This slideshow requires JavaScript.

Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միությունը Սուրբ Հարության տոնին կազմակերպեց ուխտագնացություն` Արկազի Սուրբ խաչ  և Թանահատ եկեղեցիներ: Մարտի 31-ին Սուրբ Պատարագից հետո ԵՄ-ի անդամները ուղևորվեցին Արկազի Սուրբ խաչ եկեղեցի: Այն գտնվում է Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ դեպի արևելք: Հիմնադրման ժամանակը ստույգ հայտնի չէ, պատմական աղբյուրներից հիշատակվում է 8-րդ դարից. եղել է և այժմ էլ կա Վայոց Ձորի նշանավոր ուխտատեղիներից մեկը:

Տրամադրությունը շատ դրական էր, և բոլորը ցանկանում էին վայրկյան առաջ հասնել սրբատեղիներ: Ամեն մեկն իր մեջ ուներ իր ուխտը, իր խնդրանքը առ Աստված:

Ուխտավորները Արկազի Սուրբ խաչ եկեղեցուց ոտքով գնացին  Թանահատի եկեղեցի(Թանադեհի վանք, 8-րդ դար): Այն եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը: Տեղ հասնելով`  նրանք սկսեցին  մաքրել եկեղեցին և շրջակա տարածքը: Ավարտելուց հետո ուխտավորները եկեղեցում երգեցին “Տեր ողորմյա” շարականը, իսկ այդ ամենից հետո յուրաքանչյուր ոք առանձնացավ իր աղոթքներով, մտորումներով ու խնդրանքներով առ Աստված:  Հայ հավատացյալի կյանքը պետք է լինի հոգևոր մի ճանապարհորդություն, մի ուխտագնացություն, դեպի վերազարթոնքը հայոց հավատի:

Վայոց ձորի թեմի
Երիտասարդաց միություն