Վայոց Ձորի թեմ

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

Advertisements

Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միությունը Սուրբ Հարության տոնին կազմակերպեց ուխտագնացություն` Արկազի Սուրբ խաչ  և Թանահատ եկեղեցիներ: Մարտի 31-ին Սուրբ Պատարագից հետո ԵՄ-ի անդամները ուղևորվեցին Արկազի Սուրբ խաչ եկեղեցի: Այն գտնվում է Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ դեպի արևելք: Հիմնադրման ժամանակը ստույգ հայտնի չէ, պատմական աղբյուրներից հիշատակվում է 8-րդ դարից. եղել է և այժմ էլ կա Վայոց Ձորի նշանավոր ուխտատեղիներից մեկը:

Տրամադրությունը շատ դրական էր, և բոլորը ցանկանում էին վայրկյան առաջ հասնել սրբատեղիներ: Ամեն մեկն իր մեջ ուներ իր ուխտը, իր խնդրանքը առ Աստված:

Ուխտավորները Արկազի Սուրբ խաչ եկեղեցուց ոտքով գնացին  Թանահատի եկեղեցի(Թանադեհի վանք, 8-րդ դար): Այն եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը: Տեղ հասնելով`  նրանք սկսեցին  մաքրել եկեղեցին և շրջակա տարածքը: Ավարտելուց հետո ուխտավորները եկեղեցում երգեցին “Տեր ողորմյա” շարականը, իսկ այդ ամենից հետո յուրաքանչյուր ոք առանձնացավ իր աղոթքներով, մտորումներով ու խնդրանքներով առ Աստված:  Հայ հավատացյալի կյանքը պետք է լինի հոգևոր մի ճանապարհորդություն, մի ուխտագնացություն, դեպի վերազարթոնքը հայոց հավատի:

Վայոց ձորի թեմի
Երիտասարդաց միություն

Advertisements