ԱՐԵՆԻԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ


Արենիի Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի (նախկինում` Արփա) գյուղից 0.5կմ հեռու, հին Արփա գյուղատեղի ավերակների մեջ, Արփա գետի ձախ ափին, բլրի վրա: Արևմտյան մուտքին կա արձանագրություն, ըստ որի կառուցել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանը 1321-ին, ճարտարապետն է Մոմիկը: Ըստ ավանդության`այն կառուցվել է հեթանոսական բագինի կանգնած հիմքերի վրա:Եկեղեցին կառուցված է կարմրասպիտակավուն քարից, կենտրոնագմբեթ է, ունի մեկ զույգ արևմտյան մույթեր, խորանի 2 կողմերում ավանդատներ: Ունի 2 մուտք` արևմուտքից և հարավից: Մոմիկն այն կառուցելիս հրաժարվել է 13-14-րդ դարերի պաշտամունքային ավանդական ձևերից` գմբեթը հենելով երկու առանձին կանգնած մույթերի վրա, այդպիսի բան ժամանակի ոչ մի ուրիշ հուշարձանում չկա: Ինքնատիպ են խորանի զույգ խաչաձև լուսամուտները, որոնք նույնպես Մոմիկի ձեռագիրն են:

Արևմտյան մուտքի ճակատակալ քարին Աստվածամոր գծանկարն է` գահավորակի վրա բազմած Աստվածամայրն է` մանուկ Հիսուսը գրկին, Տիրամայրը պատկերված է որպես երկնային թագուհի: «Աստվածամայրը մանուկ Հիսուսը գրկին» պատկերը հայտնի է «Օդիգիտրիա» անունով, որը հունարենից նշանակում է «ուղի ցույց տվող», այսինքն` Մարիամը մանուկ Հիսուսին որպես փրկության ուղի է ցույց տալիս:

Արևմտյան մուտքից ներս մտնողի առջև միանգամից բացվում է եկեղեցու ողջ ներքին տարածքը, իսկ գմբեթակիր կամարների 4 անկյուններում 4 ավետարանիչների բարձրաքանդակներն են` նրանց խորհրդանիշները` հրեշտակ, թևավոր առյուծ, թևավոր ցուլ (եզ) և արծիվ (Մատթևոս ավետարանիչը ներկայացվում է մարդ-հրեշտակի տեսքով, քանի որ նա իր Ավետարանում ավելի շատ անդրադարձել է Հիսուսի երկրային կյանքին: Մարկոս ավետարանիչը ներկայացվում է առյուծի տեսքով, որովհետև նրա Ավետարանում ընդգծվում է Քրիստոսի թագավորական պաշտոնը, ինչն էլ խորհրդանշում է առյուծը: Ղուկաս ավետարանիչը ներկայացվում է եզան կերպարանքով, որովհետև նրա Ավետարանում ընգծվում է Քրիստոսի քահանայական պաշտոնը, ինչն էլ խորհրդանշում է զոհաբերության խորհրդանիշը հանդիսացող եզը կամ ցուլը:Հովհաննես ավետարանիչը պատկերվում է արծվի տեսքով, քանի որ նա խոսել է Հիսուսի 2-րդ գալստյան մասին, իսկ արծիվը խորհրդանշում է աստվածային արդարություն, հավիտենական լույս և փրկություն:)

1967
-72-ին նորոգվել են եկեղեցու պատերն ու ծածկը: 1840-ի երկրաշարժից քանդված եկեղեցու գմբեթը 1998-ին պոլսահայ Արտաշես Տյուզմեճյանի բարերարությամբ և Գարեգին Ա կաթողիկոսի հովանավորությամբ վերակառուցվել է իր նախնական տեսքով` բազմանիստ, կիսասյունիկներով զարդարված, հովանոցաձև վեղարով:
Եկեղեցու մոտ են գտնվում իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները, շուրջը` 14-17-րդ դդ. խաչքարեր և տապանաքարեր:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s