ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ` ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


 

Սիրելիկանայքմայրեր եւ քույրեր

Սուրբ Մարիամ ԱստվածածինԱպրիլի 7-ի՝ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով, շնորհավորում ենք Ձեզ, ցանկանում քաջառողջություն, ամենալավն ու բարին, մաղթում ենք Ձեզ ուժ եւ եռանդ՝ պահպանելու եւ սերունդներին փոխանցելու համար Աստվածածնից Ձեզ առաքված հեզությունը, քաջությունը, բարությունը ու նաեւ մյուս քրիստոնեական առաքինությունները, որոնք Ձեր էության զարդն են հանդիսանում: Մաղթում ենք Ձեզ նաեւ հոգու գեղեցկություն, որն առավել պանծացնում, վեհացնում ու պայծառացնում է Ձեզ:

Օրհնյալ լինեք, Սուրբ Աստվածածնի բարեխոսությանն արժանանաք եւ թող Բարձրյալի զորությունը Ձեզ հովանի լինի:

 

Advertisements