ԶԱՏԿԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՋԵՐՄՈՒԿԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ


Ապրիլի 10-ին Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը, որին ներկա էին Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Գագիկ սարկավագը և կրթության նախարարության երկու ներկայացուցիչներ: Աշակերտները հրաշալի պատկերավորմամբ ներկայացրին Քրիստոսի հարության աստվածաշնչյան պատումը, ինչպես նաև խաղիկների և զարդարված սեղանների միջոցով՝ տոնին նվիրված ժողովրդական ավանդույթները:

This slideshow requires JavaScript.

Տեր Հայրն իր օրհնության խոսքի մեջ շնորհակալություն հայտնեց դպրոցի ուսուցչական կազմին՝ Continue reading

Advertisements

ՋԵՐՄՈՒԿԻ Ս. ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒՑ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ԴԵՊԻ ՆՈՐԱՎԱՆՔ


Ապրիլի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակիի տոնը:

This slideshow requires JavaScript.

Այս տոնի օրը նշվում է նաև Նորավանքի նավակատիքը, և վանքն իր գիրկն է առնում բազում ուխտավորների: Դեպի Նորավանք ուխտագնացություն կազմակերպվեց նաև Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցուց: Հավատացյալները, առավոտյան օրհնություն ստանալով Ս. Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանից, Գագիկ սարկավագի ուղեկցությամբ ճանապարհվեցին դեպի ուխտավայր, մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին և օրվա տոնախմբություններին, ապա այցելեցին վանքի մոտակայքում գտնվող Ս. Փոկաս հայրապետի մասունքը կրող մատուռ: Continue reading