Վայոց Ձորի թեմ

ԶԱՏԿԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՋԵՐՄՈՒԿԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Advertisements

Ապրիլի 10-ին Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը, որին ներկա էին Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Գագիկ սարկավագը և կրթության նախարարության երկու ներկայացուցիչներ: Աշակերտները հրաշալի պատկերավորմամբ ներկայացրին Քրիստոսի հարության աստվածաշնչյան պատումը, ինչպես նաև խաղիկների և զարդարված սեղանների միջոցով՝ տոնին նվիրված ժողովրդական ավանդույթները:

Տեր Հայրն իր օրհնության խոսքի մեջ շնորհակալություն հայտնեց դպրոցի ուսուցչական կազմին՝ կարևորելով միջոցառումների միջոցով երեխաներին քրիստոնեական արժեքներին հաղորդ դարձնելը:

Տ. Գալուստ քահանա Սահակյան
Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցու
հոգևոր հովիվ

Advertisements