Վայոց Ձորի թեմ

ՋԵՐՄՈՒԿԻ Ս. ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒՑ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ԴԵՊԻ ՆՈՐԱՎԱՆՔ

Advertisements

Ապրիլի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակիի տոնը:

Այս տոնի օրը նշվում է նաև Նորավանքի նավակատիքը, և վանքն իր գիրկն է առնում բազում ուխտավորների: Դեպի Նորավանք ուխտագնացություն կազմակերպվեց նաև Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցուց: Հավատացյալները, առավոտյան օրհնություն ստանալով Ս. Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանից, Գագիկ սարկավագի ուղեկցությամբ ճանապարհվեցին դեպի ուխտավայր, մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին և օրվա տոնախմբություններին, ապա այցելեցին վանքի մոտակայքում գտնվող Ս. Փոկաս հայրապետի մասունքը կրող մատուռ:

Վերադարձին հավատացյալները եղան նաև Արենիի Ս. Աստվածածին և Մալիշկայի Ս. Աննա եկեղեցիներում:

Տ. Գալուստ քահանա Սահակյան
Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցու
հոգևոր հովիվ

Advertisements