ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ


Ապրիլի 18-ին Եղեգնաձոր քաղաքում Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության կողմից կազմակերպվեց երթ՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան:

Երթին մասնակցում էին մարզպետարանից ներկայացուցիչներ, զինվորներ, Եղեգնաձորի դպրոցների ուսուցիչներ, բազմաթիվ աշակերտներ և ուսանողներ: Մասնակից խմբերն ունեին օրվա խորհուրդն արտահայտող ցուցապաստառներ:

This slideshow requires JavaScript.

Լուսանկարները` Լիպարիտ Ասատրյանի

Երթի մասնակիցները եկան Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր օրհնության խոսքով ներկաներին դիմեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, որն անդրադառնալով օրվա խորհրդին` կարևորեց հուշարձանների պահպանումը, խնամքը՝ որակելով այն իբրև հայրենասիրության և եկեղեցասիրական դրսևորում և սրբազան պարտականություն՝ եզրափակելով իր խոսքն ասաց. «Պատահական չէ, որ այս ազգանվեր միջոցառումն սկսվում է եկեղեցուց, քանզի մեր Սուրբ Եկեղեցին դարեր ի վեր մեր մշակույթի, մեր արվեստի, մեր գրականության պատվարն է և պահապան ամրոցը…»:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ով իր խոսքում ասաց. «Ուրախ եմ, որ մենք ժառանգել ենք պատմական հուշարձաններով հարուստ մարզ, քանզի պատմամշակութային հուշարձանները մեր մարզի պատմական կենսագրությունը վավերացնող լավագույն փաստական վկաներն են: Հպարտ եմ, որ հավաքված թե’ ուսուցիչներ, թե’ դպրոցականներ, թե’ պաշտոնյաներ, թե’ զինվորներ մեծ ոգևորությամբ մասնակցում են այս միջոցառմանը, սակայն հուշարձանների հանդեպ խնամքը պիտի լինի ամենօրյա մեր պարտականությունը…»:

 ՊՈԱԿԻ-ի Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, ասաց, որ Եղեգնաձորի ավագ դպրոցի աշակերտներն այսօր մաքրելու են  Եղեգնաձորի  Տանկի բլուրի շրջակայքը, իսկ զինվորներն ու Եղեգնաձորի թիվ 2 դպրոցի աշակերտները Քյոշքի բլուրի ու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքն են մաքրելու: Վաղն էլ Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի աշակերտներն են մաքրության աշխատանքներ կատարելու:

Վերջում Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց բոլորին:

Հուշարձանների մաքրության հետ կապված միջոցառումը շարունակվեց  Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում՝ «Վայոց ձորի հնավայրերը» ցուցահանդեսի մեկնարկով:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի
լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s