ՀԱՄԱԺՈՂՈՎ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ


Սույն թվականի ապրիլի 17-19 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ <<Գենդերային տրանսֆորմատիվ մոտեցման միջոցով գենդերային բռնությունների կանխարգելում>> ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում կազմակերպել էր համաժողով՝ <<Գենդերային հիմնախնդիրների, գենդերային բռնության և հայրական պատասխանատվություն>> թեմայով:

Համաժողովին մասնակցում էին 14 քահանաներ Հայաստանի տարբեր թեմերից, ինչպես նաև ՔԴԿ տարածքային պատասխանատուներ: Համաժողովին Վայոց Ձորի թեմից իրենց մասնակցությունն էին բերում Ջերմուկի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քհն. Սահակյանը և Խաչիկի հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քհն. Անանյանը:

This slideshow requires JavaScript.

Ժողովը սկսվեց ապրիլի 17-ին, բացման խոսքով հանդես եկան ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան վրդ. Նավասարդյանը, ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանի պատասխանատու Գարիկ Հայրապետյանը,  ԱԺ պատգամավոր, Գիտության և կրթության մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը, ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Հասմիկ Խաչատրյանը:

Հարգարժան հյուրերից Կ. Աճեմյանն իր խոսքի մեջ կարևորեց կատարվելիք աշխատանքների ընթացքում ուշադրությունը դեպի կանանց, որովհետև. <<մարդ, ով բռնություն է գործադրում, ծնվում և դաստիարակվում է կնոջից>>,– նշեց նա: Իսկ Հ. Խաչատրյանը, խոսելով գենդերային բռնության մասին, նշեց, որ դրա հիմքում ընկած է պատվիրանազանցությունը, զույգերի միջև առաջ եկած դիսբալանսը, ինչպես նաև անելանելիությունը: Վերջում նա կանխանշեց համագործակցության հետագա հեռանկարները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև:

Համաժողովի ընթացքում բանախոսություններով հանդես եկան Գերաշնորհ Տաթև արք. Սարգիսյանը (Ընտանեկան զույգերի հետ աշխատանքի ճիշտ կազմակերպումը), Հոգեշնորհ Շահե վրդ. Անանյանը (Ընտանեկան արժեքներ, տղամարդու և կնոջ գենդերային հավասարությունն ըստ Աստվածաշնչի), Տիար Վահան Ասատրյանը (Գենդերային խտրականություն. վերլուծություն, Գենդերային բռնության երևույթը, տեսակները, ներընտանեկան բռնություն. իրավիճակը Հայաստանում, Տղամարդկանց դերը գենդերային բռնությունը կանխելու և երևույթի դեմ պայքարելու գործում):

Համաժողովի ընթացքում նաև տեղի ունեցան քննարկումներ ուսումնական հաստատություններում և զինված ուժերում տարվելիք կրթական աշխատանքների, մասնակիցների գործողությունների պլանների կազմման, իրականացման և հաշվետվությունների ներկայացման մասին:

Տ. Զաքարիա քահանա Անանյան
Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s