Վայոց Ձորի թեմ

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՍՊԻՏԱԿԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԻ

Advertisements

Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միության ակտիվիստները ս/թ ապրիլի 20-ին  ուխտագնացություն էին  կազմակերպել դեպի պատմական  Սպիտակավոր եկեղեցի:

Եղեգնաձորից ակտիվիստները ուխտավայր գնացին ոտքով: Տեղ  հասնելով` նրանք մաքրեցին   ուխտավայրը   և միասնաբար աղոթեցին: Սպիտակավորի հոգևոր  վեհաշուք  մթնոլորտը ջերմեռանդությամբ լցրեց երիտասարդների հոգիները,  և նրանք առավել հաղորդակից լինելու համար  իրենց նախնիների ժառանգությանը` այնտեղից բարձրացան Պռոշաբերդ: Եղեգնաձորից Պռոշաբերդ գրեթե  անմատչելի  ճանապարհը հաղթահարելով` ուխտավոր երիտասարդները ապացուցեցին իրենց անմնացորդ նվիրումը դեպի հայրենի սրբությունները  և անկոտրում կամքը:

Վայոց ձորի թեմի
Երիտասարդաց միություն

Advertisements