ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ


Ապրիլի 23-ին Եղեգնաձորի մշակույթի տանը Երևանի «Իրական» հոգեբանական թատրոնի կողմից ներկայացվեց «Կոմիտասն այդ օրերում» փաստավավերագրական ներկայացումը, որից հետո մշակույթի  տանը կից հրապարակում հավաքված վայոցձորցիների բազմությանը ոգևորիչ խոսքով դիմեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Այնուհետև Հայր Սուրբը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանայի, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի և դպիրների ուղեկցությամբ, թափորն առաջնորդեց դեպի Եղեգնաձորի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:

This slideshow requires JavaScript.

Սբ. Աստվածածին եկեղեցու մոտ հասնելով՝ զանգերի ղողանջների ներքո վառվեցին ջահերը, որոնք խորհրդանշում են մեր անմեղ նահատակների անմար հոգիները: Եվ վառվող ջահերով, պաստառներով և Հայաստանի Հանրապետության դրոշներով շարունակվեց երթը:

This slideshow requires JavaScript.

Հուշարձանի մոտ տեղի ունեցավ միասնական աղոթք, Հոգեհանգստյան արարողություն, երգվեցին շարականներ և  ՀՀ հիմնը, ապա երթի մասնակիցները եկան եկեղեցի, ուր տեղի ունեցավ Հսկման արարողություն:
Վերջում իր խոսքն ուղղեց ներկաններին Եղեգնաձորի տարածաշրջանի  հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Continue reading

Advertisements

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԱՊԱՏԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԸ


2015 թ. հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ի սփյուռս աշխարհի նշելու է 100-րդ տարելիցը Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության: 1915 թ. ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան մեկուկես միլիոն հայեր, աքսորի ճանապարհներին վերապրած հայերը ապաստան գտան Արևելյան Հայաստանում` ներկայիս Հայաստանի Հանրապետությունում, Սիրիայում, Լիբանանում, արաբական այլ երկրներում ու աշխարհի տարբեր պետություններում: Անհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան կայսրության ենթակայության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, ինչպես և Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց նաև եկեղեցապատկան կալվածքներ` եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրոնական մեծ արժեք ունեցող իրեր` խաչքարեր, ձեռագրեր, սրբանկարներ և այլն: Ցեղասպանության ենթարկված ու բռնի միջոցներով տեղահանված հայ ժողովրդին պատկանող բոլոր կալվածքները սեփականացվեցին Թուրքիո պետության կողմից` «լքյալ կալվածքներ» անվան տակ: Ցեղասպանությունից 98 տարիներ անց Թուրքիո ներկա պետությունը` որպես իրավահաջորդը Օսմանյան կայսրության, ոչ միայն մերժում է իր նախորդների ծրագրած ու իրագործած ցեղասպանությունը, այլև շարունակում է իր հակահայ քաղաքականությունը` բռնագրավված պահելով հայ ժողովրդի կրոնական ու մշակութային արժեքները` եկեղեցապատկան կալվածքներն ու իրերը: Հետևաբար, կոչ ենք ուղղում Թուրքիո պետությանը և պահանջում.
1) Ճանաչել Հայոց ցեղասպանությունը
2) Ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների և մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց
3) Անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները:

Continue reading