ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ


Ապրիլի 23-ին Եղեգնաձորի մշակույթի տանը Երևանի «Իրական» հոգեբանական թատրոնի կողմից ներկայացվեց «Կոմիտասն այդ օրերում» փաստավավերագրական ներկայացումը, որից հետո մշակույթի  տանը կից հրապարակում հավաքված վայոցձորցիների բազմությանը ոգևորիչ խոսքով դիմեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Այնուհետև Հայր Սուրբը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանայի, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի և դպիրների ուղեկցությամբ, թափորն առաջնորդեց դեպի Եղեգնաձորի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:

This slideshow requires JavaScript.

Սբ. Աստվածածին եկեղեցու մոտ հասնելով՝ զանգերի ղողանջների ներքո վառվեցին ջահերը, որոնք խորհրդանշում են մեր անմեղ նահատակների անմար հոգիները: Եվ վառվող ջահերով, պաստառներով և Հայաստանի Հանրապետության դրոշներով շարունակվեց երթը:

This slideshow requires JavaScript.

Հուշարձանի մոտ տեղի ունեցավ միասնական աղոթք, Հոգեհանգստյան արարողություն, երգվեցին շարականներ և  ՀՀ հիմնը, ապա երթի մասնակիցները եկան եկեղեցի, ուր տեղի ունեցավ Հսկման արարողություն:
Վերջում իր խոսքն ուղղեց ներկաններին Եղեգնաձորի տարածաշրջանի  հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի  ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ապրիլքսանչորսյան համատեղ հայտարարությունը, որը կարող եք կարդալ այստեղ, ապա Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց: Սբ. Պատարագի վերջում տեղի ունեցավ Հոգեհանգստյան հանդիսավոր արարողություն՝ նվիրված 1915թ.-ի անմեղ զոհերի հիշատակին:

This slideshow requires JavaScript.

Սբ. Պատարագին ներկա էր Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնեությունը՝ գլխավորությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի
լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s