Վայոց Ձորի թեմ

ՀԱՅՈՑ ԳՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԵՐԹԸ

Advertisements

Քարագլխի   միջն.   դպրոցում   2013թ.    ապրիլի  10-ին    կազմակերպվեց  Հայ  գրատպության   500-ամյակի  ու    Ս. Մեսրոպ  Մաշտոցի  ծննդյան 1650-ամյակին   նվիրված  <<Գրից   մինչև   Գիրք>>  միջոցառում –ցուցահանդեսը:

Միջոցառումը  բաղկացած  էր  երեք  մասից`  <<Եվ   այր  մի  Մաշտոց>>, <<Հայ գրատպություն>>,  << Ես    հայ   գիրքն   եմ>>:

Միջոցառմանը   մասնակցում  էին   8-12-րդ  դասարանի  աշակերտներն ,  որոնք մոտ  մեկ   ժամ  տևողությամբ   Լուսինե  Զաքարյանի,  Կոմիտասի,  Առնո  Բաբաջանյանի     հնչյունների  ներքո  ներկայացրին  4-րդ   դարից    մինչև  մեր  օրերը  հայ  ժողովրդի  ազգային  և   հոգևոր   սրբությունների  անցած    ճանապարհը  և   վերազարթոնքը:

Միջոցառումն   սկսվեց    Տերունական   աղոթքով :

Հանդիսատեսին   մեծ  հուզականություն  պատճառեց    հատկապես  Մ. Մաշտոցի մուտքը`…Ես  Մեսրոպ   Մաշտոցն  եմ:     Դարերի   խորքից  եմ  գալիս…

Միջոցառմանը  ներկա  էին  Եղեգնաձորի   տարածաշրջանի  հոգևոր  հովիվ Տ.Վազգեն   քահանա  Հովհաննիսյանը,  ՔԴԿ-ի  տնօրեն  Ռ.Կարապետյանը, ՔԴԿ-ի Երիտասարդաց միության  պատասխանատու  Ա.Ստեփանյանը:

Տ.Վազգեն   քահանան  իր   գնահատանքն  ու   օրհնությունը   հղեց  բոլորին  և նշեց, որ  մատաղ  սերնդի  հոգևոր-ազգային  կրթության  ու  դաստիարակության  գործընթացն  իրականացնելու  առաքելության  ջատագովը  մենք   ենք    և  իր   խորին   շնորհակալությունը  հայտնեց  այս      բովանդակալից  միջոցառման կազմակերպման  համար:

Ելույթ   ունեցավ  դպրոցի  տնօրեն  Գ.Հովհաննիսյանը, որը  իր շնորհակալությունն հայտնեց  Հայոց Եկեղեցու  պատմության  ուսուցչուհի  Մարինե  Զաքարյանին և աշակերտներին  այս   խորիմաստ  և  անմոռաց   միջոցառումը  կազմակերպելու համար:

Միջոցառման  մասնակիցները    տպավորված էին և ոգևորված:

Advertisements