ՀՈՒՆԻՍԻ 1-Ը՝ ՍՈՒՐԲ ԽՈՐ ՎԻՐԱՊ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐ


 

Այս տարի հունիսի 1-ը Սուրբ Խոր Վիրապ վանքի ուխտի օրն է:

This slideshow requires JavaScript.

Advertisements

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԵԼՔԸ ՎԻՐԱՊԻՑ


ՓՐԿՈՒԹՅԱՆ ՎԻՐԱՊԸ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Այսօր ժողովուրդք Հայաստանեայց

աշակերտեալք ճշմարտութեան ի ձեռն

սրբոյն Գրիգորի, օրհնեցէք զլոյսն

 անսկիզբն բարձր արարեք զնա յաւիտեան»:

(Շարակնոց)

 

Քրիստոնեական լույսի փառաբանության օրն է այսօր, որ Խոր Վիրապում 13 տարի անպատմելի տառապանքներ կրած եւ աստվածային զորակցությամբ ողջ մնացած Սուրբ Գրիգոր Լուսավորչի այնտեղից ելնելու օրից  տարածվեց մեր ժողովրդի սրտերի և հոգիներ մեջ: Եվ մենք դարձանք նախաշնորհյալ այն ազգը, որ աշխարհոմ առաջինը պետականորեն ընդունեց քրիստոնեական կրոնը: Քրիստոնեական լույս գաղափարախոսությամբ շաղախված մեր արիական հոգին, սիրտն ու միտքը այդուհետ ընդմիշտ Տիրոջ հետ է: Այս տեսիլքը, այս երազը ուներ դեռևս օձերի և կարիճների ընկերակցությամբ, մութ վիրապի մեջ տառապող Սուրբ Գրիգորը, ինչպես նշում են մեր պատմիչները, և ինչպես նկարագրում է շարականագիրը. «Պարակից հոգեղինաց երկնային զօրացն սրբափայլ զգեստցինք Տէր Գրիգորիոս, ի Խոր վիրապին, իջեր, ի տղմին ի մէջ դառնաշունչ օձիցն, զի փրկեսցես զմեզ ի չար վիշապեն»: Նա «ջերմեռանդ աղոթքներով և հոգևոր սիրով» էր վերցրել իր խաչը: Ագաթանգեղոսը վկայում է, թե ինչպես էր նրա` Աստծու հետ հարատև հաղորդակից հոգին մրմնջում. «Շնորհներ տուր ինձ, Տեր, համբերելու այս դառը տանջանքները»: Նա հոգեկան խանդավառության մեջ էր չարչարանաց վիհում, քանզի, ինչպես առաքյալն էր ասում, նմանվում էր իր Տիրոջը. «Ես Քրիստոսի չարչարանքները իմ մարմնում եմ կրում»:

Պատմական փաստերի մեջ չխորանալով, հիշատակեմ, որ Տրդատ Մեծ արքան, Գրիգորին, որը հրաժարվել էր երկրպագել բագիններին, բազում կտտանքներից հետո նետել էր մահապարտերի գուբը` Խոր Վիրապ կոչվող վայրը, որպեսզի այնտեղ էլ նա, տաժանակիր կյանքով ապրելով, հոգին ավանդի: Այդ ընթացքում արքայի ձեռքով մարտիրոսվել էին Սուրբ Գայանյանք, ապա արքան հիվանդացել էր: Նրան միայն Գրիգորը կարող է փրկել, կարծում էր արքայի քույրը` Խոսրովիդուխտը:

Անցել էր 13 տարի: Երբ ծառաները եկան գուբի մոտ, ուր Լուսավորիչն էր, ի զարմանս բոլորի, տեսան, որ նա ողջ է: Լուսավորչին ազատեցին բանտից և տարան արքայի մոտ:

Արքան բժշկվեց նրա ձեռքով, զղջաց և ապաշխարությամբ ընդունեց քրիստոնեության լույսը: Իսկ մինչ մկրտվելը, ինչպես պատմում է Ագաթանգեղոսը, արքան ասաց. «Եկեք փութան Աստուծո կողմից մեզ տրված կյանքի առաջնորդ` Գրիգորին հովիվ դարձնել, որպեսզի մկրտությամբ մեզ լուսավորի և վերանորոգի մեր Արարիչ Աստուծու ամենուսույց խորհրդով»: Այս ամենը մութ ու խավարի գուբի մեջ կարծես տեսնում էր Լուսավորիչը: Նրա անձը քրիստոնեական առաքինությունների լույսով էր ճառագում, որից գուբը լուսավորվում էր: Իսկ այդ լույսը մեր ժողովրդին դեպի հավիտենականության պիտի առաջնորդեր, նրա փառքը, հույսն ու հավատը պիտի օրհնվեր այդ լույսով, որի ճենճերացող փայլը հավերժ փարված պիտի մնար հայի հոգուն:

13 տարի տոկունությամբ, անսասան հավատով և հույսով աղոթելով, Լուսավորիչը աղոթքի այդ լույսն էր խնդրում իր ազգի համար: 13 տարի սուրբն ամենայն համբերությամբ, անտանելի տառապանքներ կրելով, չէր հուսահատվում և վստահ էր, որ խավարի Վիրապից Աստծու հրաշքով դուրս պիտի գա ու հաստատի հայոց հոգու տաճարի անսասան սյուները: Նրան ի վերուստ էր տրված այդ առաքելությունը, որովհետև Հովհաննես Մկրտիչն ասում է. «Մարդ իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրված չէ» (Հովհ. 3:27): Նրա այդ տեսիլքը, իր անմնացորդ ու նվիրական այս սիրով, հույսով, հավատով էր նաև, որ իրականացավ «Էջ Միածինն ի Հօրէ և լոյս փառաց ընդ նմա»: Մեր ժողովուրդը դարձավ Լուսակիր և Խաչակիր ժողովուրդ, և այդուհետ, իբրև ճշմարիտ քրիստոնյա, պարտավոր էր ապրել Աստուծու պատվիրաններով և քրիստոնեական առաքինություններով: Մութը վերափոխվեց լույսի: Չարի գուբը վերածվեց արբազան մի ուխտատեղի՝ համայն քրիստոնյա աշխարհի համար:

Աստվածային նախախնամությամբ և ժողովրդի կամոք էր, որ մենք առաջինը պետականորեն ընդունեցինք քրիստոնեական կրոնը: Հայերը, իբրև բարձր մտավոր ներուժ ունեցող բացառիկ ժողովուրդ, ճիշտ ժամանակին հասկացան, որ այդ կրոնը անպայաման իրենց կտանի դեպի քաղաքակիրթ աշխարհ, որ այն իր առաջադիմական գաղափարախոսությամբ դեպի զարգացում ու առաջադիմություն կուղեկցի իրենց, անաղարտ կպահի իրենց ազգային դիմագիծն ու ոգին և գնացին դեպի այն, դեպի նշված լուսավոր ուղին: Continue reading

ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ


Կես գիշերին կանթեղը վառ

Կախ է ընկած երկնքից,

Լուսավորչի կանթեղն անմար

Հայոց մթնած երկնքից:

Կախ է ընկած առանց պարան

Արագածի կատարին,

Ու սեղանից հսկայական

Լույս է տալիս աշխարհին:

Լույս է տալիս երկա՜ր դարեր

Ու վառվում են միշտ անշեջ

Սուրբի մաքուր արցունքները

Յուղի տեղակ նրա մեջ:

Ոչ մարդկային ձեռ կհասնի

Էն ահավոր բարձունքին.

Եվ ոչ քամին կհանգցնի՝

Վիշապ-քամին ահագին: Continue reading

ԽՈՐ ՎԻՐԱՊ


Տեր և Տիկին Գրիգոր
և Օֆելյա Դերձակյաններին՝
Սբ. Խոր Վիրապ վանքի վերաշինության
ազնվափայլ բարերարներին

Այնտեղ, ուր քամի ու արև

Մենամարտում են իրար հետ,

Այնտեղ, ուր Աստծու ցանած արտեր

Փռում են կանաչ իրենց վարսեր,

Այնտեղ, ուր խրոխտ հայրը մեր ալեզարդ`

Հսկայաց հսկա լյառն Արարատ

Բազմել է ինչպես արքա անվեհեր,

Վեր է խոյացել մեր ժողովրդի ոգին ժայռացած,

Մեր կամքի ոգին` ապառաժ դարձած:

Ու դառնացած մեծ դյութանքից

Հրաշագեղ այս պատկերի,

Նրա տեսքից

Ու ստեղծագործ այս շողանքից`

Չար ոգին իր վիհը հյուսեց սև նախանձից:

Բայց Աստվածառաք լուսե մի մարդ

Զորանալով տիեզերաստեղծ մեր Արարչի

Ամենակալ վեհ զորությամբ,

Փշրեց չարի հենարանը` վեմը դժխեմ տգիտության:

Քանդեց վիհը նա չարության

Ու երկարամ չարչարանքով, արյան կանչով

Հիմնեց Տիրոջ տաճարն այս խնկաբույր:

Եվ ուխտավոր, աստվածահաճ ազգին այս քաջ

Առաջնորդեց լուսե ճամփով

Դեպի ուղին մեր փրկության:

Ու այդ օրից, երբ ընթացանք դեպի լույսը մեզ ստեղծող

Մենք օծվեցինք աստվածային ձեռքով շենշող

Իբրև արի մի ժողովուրդ,

Իբրև ստեղծող, իբրև կերտող

Ու պայքարով հավերժացանք լույսի նման մեզ արարող:

Հիմա այնտեղ՝ վիհի տեղում

Չարախափան մեր ոգին է վեր ժայռացած,

Իսկ այդ ժայռին լույսն է հրեղեն Continue reading

ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ ՍԲ. ԱԹԱՆԱԳԻՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ


Սբ. Հովհաննես Մկրտչի եւ Աթանագինես եպիսկոպոսի նշխարների Հայաստան փոխադրման հիշատակության օրն է: Աթանագինեսն Սբ. Գրիգոր Լուսավորչի կնոջ` Մարիամի եղբայրն էր, Պիտաքտոնի եպիսկոպոսը, որը հերոսաբար նահատակվել էր` պաշտպանելով իր հավատը: Սբ. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրությունից հետո իր հետ Հայաստան է բերում Սբ. Հովհաննես Մկրտչի և Սբ. Աթանագինես եպիսկոպոսի նշխարները, որոնք ամփոփում է Աշտիշատում` Իննակնյա կոչվող վայրում, այնուհետև վկայարաններ կառուցում դրանց վրա՝ պատվիրելով, որ ամեն տարի հավաքվեն այդտեղ՝ սուրբերի հիշատակը տոնելու համար:

Աշտիշատից Վաղարշապատ ուղևորվելիս Սբ. Գրիգոր Լուսավորիչը կանգ է  առնում Բագավանում, ուր իրեն դիմավորում է Տրդատ թագավորը՝ իր արքունիքով: Սբ. Գրիգոր Լուսավորիչն այստեղ ևս ամփոփում է Սբ. Հովհաննես Մկրտչի և Սբ. Աթանագինեսի մասունքների մնացյալ մասը և դրանց վրա վկայարան կառուցում ու Սբ. Սեղան հիմնում, Սբ. Պատարագ մատուցում և պատվիրում, որ ամեն տարի Ամանորի աստծու` Հյուրընկալ Վանատուրի տոնի փոխարեն Սբ. Հովհաննես Մկրտչի և Սբ. Աթանագինեսի հիշատակները տոնեն: