Վայոց Ձորի թեմ

ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Advertisements

Սույն թվականի ապրիլի 26-28-ը Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում անցկացվեց «Առաջնորդարանի փոխանցիկ գավաթ»-ի շախմատի առաջնությունը, որը կազմակերպել էր շախմատի հանրապետական ակադեմիայի Վայոց ձորի մարզի մասնաճյուղի պատասխանատու Աշոտ Խուդավերդյանը:

Այս առաջնությանը մասնակցում էին 10-ը մեծահասակ և 27 պատանի շախմատիստներ: Այն մեկնարկեց ապրիլի 26-ին:

Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ  Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանն օրհնության խոսքից և աղոթքից հետո ազդարարվեց առաջնության բացումը: Այնուհետև Աշոտ Խուդավերդյանը Հայաստանի պատանիների առաջնությունում հաղթած իր աշակերտուհուն՝ Սիրանուշ Հովհաննիսյանին, հանձնեց շախմատիստի առաջին կարգի վկայական:

Այս առաջնությունում մեծահասակներից հաղթող ճանաչվեց Հակոբ Հակոբյանը, իսկ պատանիներից` Տիգրան Բաբայանը:

Առաջնության վերջում գավաթը Տիգրան Բաբայանին հանձնեց փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Ավելացնենք նաև, որ մեր պատանի շախմատիստները մայիսի 7-ին պետք է մասնակցեն Ծաղկաձորում կայանալիք դպրոցականների շախմատի համահայկական օլիմպիադայի եզրափակիչ փուլին:

Մաղթենք նրանց նորանոր հաջողություններ:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի
լրատվության բաժին

Advertisements