ԱՂՈԹՔ ԵՎ ԽՈՒՆԿ` ՇՈՒՇԻՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ


This slideshow requires JavaScript.

Մայիսի 9-ին` մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի օրը, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, որը հավուր պատշաճի քարոզ խոսեց: Սուրբ Պատարագի վերջում տեղի ունեցավ Հոգեհանգստյան կարգ` նվիրված Երկրորդ աշխարհամարտի և Continue reading

Advertisements

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ


Քրիստոսի համբարձումը հանդիսավոր փակումն է հարությունից հետո Նրա երևումների, կնիքն է Քրիստոսի տնօրենությունների և պաշտոնական ու տեսանելի բաժանումն է նյութական աշխարհից` հոգեպես և բարոյապես իր հետևորդների հետ մինչև աշխարհի վախճանը մնալու համար:

Ներկա ժամանակների մեջ համբարձման մասին խոսելը մի քիչ խրտնեցուցիչ է երևում, ոչ այնքան նրա հրաշալի հանգամանքի համար, որքան այն ըմբռնումի տարբերության պատճառով, որ գոյություն ունի տիեզերքի մասին ընդհանրապես և «երկինք»-ի մասին մասնավորաբար, Քրիստոսին ժամանակակից և մեր ժամանակների մարդկանց միջև: Հների համար մեր գլխի վերևում տարածված կապույտը հաստատ կամ ջրակուտակ մի կամար էր, որ բաժանում էր «երկինքը» երկրից: «Երկինքը» Աստծո, իր հրեշտակների և արդար հոգիների բնակարանն է, իսկ երկիրը` մեղավոր և մահկանացու մարդկանց համար: Հների համար աստղերն այդ կամարի վրա բացված ծակեր էին, որոնք գաղափար էին տալիս այն ակնախիտ լույսի մասին, որով ողողված էր «երկինքը», իսկ արևը և լուսինը ջահեր էին` մեր երկիրը լուսավորելու համար: Որոտը Աստծո կամ սրբերի ահեղ կառքերի դղրդոցն էր. Կայծակը` երկնքի երիվարների սմբակների հանած կրակը, իսկ շանթը` Աստծո զայրույթի զարկերակը…:

Այսօր, երբ վերից վար գիտենք, թե ինչեր են իրականության մեջ վերոհիշյալները, հանկարծ «երկինքը» անհետանում է և մեջտեղից վերանում, ու մեր գլխի վերևում մնում է անսահման մի պարզություն, անծայրածիր մի «միջոց», ուր մարդիկ սկսում են տիեզերարշավ խաղալ, ինչպես երբեմն ձիարշավ են խաղում ընդարձակ ձիարձակարանների մեջ:

Քրիստոնեական ուղղափառությունն այսօր սեղմված է մի կողմից տառապաշտությամբ, իսկ մյուս կողմից` նյութապաշտությամբ: Տառապաշտները կրոնասեր մարդիկ են, հոգ չէ, որ լինեն մոլեռանդ հավատացյալներ: Սրանք բարի մարդիկ են, որոնք ցանկանում են, որ Ս. Գրքի հավաստումները ճշմարտություն լինեն ոչ միայն իրենց խոսքի և իմաստի մեջ, այլ նաև իրենց ամեն մի բառի ու տառի մեջ, առանց հիշելու, որ նույն ինքն այդ Ս. Գրքի մեջ գրված կա. «Իմ խոսքերը հոգի են և կյանք» / Հովհ. Զ 64/: Մի ուրիշ տեղ ասում է. «Գիրը սպանում է, բայց հոգին կյանք է տալիս»/ Բ Կորնթ. Գ 6/: Սրանք մոռանում են, որ թեև Աստվածաշնչի ամեն մի ճշմարտություն Աստծո կողմից ներշնչված կամ հայտնված է, բայց դրանք արտահայտելու ձևերը, բառերը և բացատրությունները մարդկանց կողմից են հայթայթված ու մարդկանց ստեղծած բառերը հինգ հարյուր կամ հազար տարիներ առաջ ու այսօր հաճախ տարբեր իմաստ ունեն: Մարդիկ նույն ճշմարտություններն անցյալում տարբեր ձևով էին արտահայտում, այսօր` տարբեր: Էականը Աստծո կամ Աստվածաշնչի ուզածն ասելն է, որ անփոփոխ ու հավիտենական է, քան մարդկանց ասելու ՁԵՎԸ, որ փոփոխական է: Այսօր ոչ մի հայր չի ասում «որդի ծնեցի». Բայց Ս. Գրքի մեջ այս բացատրությունը շատ է գործածված: Օրինակ. «Աբրահամը ծնեց Իսահակին», ու առանց տառապաշտ լինելու բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է նշանակում այդ բացատրությունը:

Իսկ նյութապաշտները, նրանց ծով տեսությունները համադրելով ընկույզի մի կճեպի հետ, ասում են` տիեզերքի մեջ եղած ամեն բան նյութ է, նրանից դուրս ոչինչ գոյություն չունի: Եթե Ավետարանը ասում է. «Սկզբից էր Բանը և Բանն Աստված էր», նրանք ասում են. «Սկզբից էր նյութը և նյութը աստված է»: Ամեն ինչ նյութից է առաջացել և սահմանված է վերածվելու նյութի, հետևաբար ինչ որ շոշափելի, տեսանելի, կշռելի կամ չափելի չէ, ոչինչ է, անգո է: Ուստի այսպես ասած` «հոգեղեն իմաստ ունեցող բառերը իմաստից զուրկ են և պետք չէ գործածել»: Continue reading

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՇԱՐԱԿԱՆ


Օրհնութիւն

Համբարձաւ Տէրըն մեր յերկինս, ասելով աշակերտացն,

Նըստարուք ի քաղաքիդ Երուսաղէմ.

Մինչեւ զգենուցուք զզօրութիւն ի բարձանց:

Միաբանեալ սուրբ առաքեալքն միախորհ եւ միակրօն,

Միաբան նըստէին ի սուրբ վերնատանն,

Եւ ակն ունէին գալըստեան Սուրբ Հոգւոյն:

Յանկարծակի եհաս ի նմանութիւն լուսոյ փայլման,

Եւ եկեալ բնակեցաւ ի սուրբ առաքեալսն.

Մինչդեռ նըստէին ի սուրբ վերնատանն:

Թարգմանություն

Մեր Տերը երկինք համբարձվեց՝ ասելով աշակերտներին.

Նստեցեք դուք Երուսաղեմ քաղաքում. Continue reading