Վայոց Ձորի թեմ

ԱՂՈԹՔ ԵՎ ԽՈՒՆԿ` ՇՈՒՇԻՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Advertisements

Մայիսի 9-ին` մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի օրը, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, որը հավուր պատշաճի քարոզ խոսեց: Սուրբ Պատարագի վերջում տեղի ունեցավ Հոգեհանգստյան կարգ` նվիրված Երկրորդ աշխարհամարտի և Շուշիի ազատագրական ճակատամարտերի ժամանակ զոհվածների անմահ հիշատակին:

Advertisements