ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՇԱՐԱԿԱՆ


Օրհնութիւն

Համբարձաւ Տէրըն մեր յերկինս, ասելով աշակերտացն,

Նըստարուք ի քաղաքիդ Երուսաղէմ.

Մինչեւ զգենուցուք զզօրութիւն ի բարձանց:

Միաբանեալ սուրբ առաքեալքն միախորհ եւ միակրօն,

Միաբան նըստէին ի սուրբ վերնատանն,

Եւ ակն ունէին գալըստեան Սուրբ Հոգւոյն:

Յանկարծակի եհաս ի նմանութիւն լուսոյ փայլման,

Եւ եկեալ բնակեցաւ ի սուրբ առաքեալսն.

Մինչդեռ նըստէին ի սուրբ վերնատանն:

Թարգմանություն

Մեր Տերը երկինք համբարձվեց՝ ասելով աշակերտներին.

Նստեցեք դուք Երուսաղեմ քաղաքում.

Մինչև հագնեք զորությունը բարձունքներից:

Միաբանված սուրբ առաքյալները՝ միախորհուրդ և միաբան.

Միասին նստում էին սուրբ վերնատանը

Եվ սպասում էին Սուրբ Հոգու գալստյանը:

Հանկարծակի հասավ փայլող լույսի նմանությամբ.

Եվ եկավ բնակվեց առաքյալների մեջ.

Երբ նստած էին սուրբ վերնատանը:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s