ՈՒՍՈՒՑՉԱՑ ԺՈՂՈՎ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ


Սույն թվականի մայիսի 16-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմի փոխառաջնորդ  Հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի,  տեղի ունեցավ Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հաշվետու ժողով:

Ժողովն սկսվեց Աղոթքով, ապա թեմի Եղեգնաձորի ՔԴԿ-ի տնօրեն Ռուզան Կարապետյանն ամփոփեց 2012-2013թթ. ուս. տարվա  գործունեությունը: Հետո Հայր Սուրբը խոսեց կատարված աշխատանքների մասին,  հատկապես գոհունակությամբ արտահայտվեց ուսուցիչների ջանքերով կայացած հոգևոր-ազգային միջոցառումների կազմակերպմանը դպրոցներում: Այնուհետև Հայր Սուրբը խոսեց Եկեղեցու և ուսուցիչների միասնական դաստիարակության առաքելության կարևորության մասին: Եղան հարց ու պատասխաններ, քննարկումներ:

Ժողովին ներկա էր նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով խոսեց Աղոթքի կարևորության մասին, ապա Տեր Հայրը առաջարկեց իր հովվության տարածաշրջանի ուսուցիչների միասնական ջանքերով, հատկապես գյուղերում կազմակերպել մկրտություններ: Continue reading

Advertisements