ՈՒՍՈՒՑՉԱՑ ԺՈՂՈՎ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ


Սույն թվականի մայիսի 16-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմի փոխառաջնորդ  Հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի,  տեղի ունեցավ Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հաշվետու ժողով:

Ժողովն սկսվեց Աղոթքով, ապա թեմի Եղեգնաձորի ՔԴԿ-ի տնօրեն Ռուզան Կարապետյանն ամփոփեց 2012-2013թթ. ուս. տարվա  գործունեությունը: Հետո Հայր Սուրբը խոսեց կատարված աշխատանքների մասին,  հատկապես գոհունակությամբ արտահայտվեց ուսուցիչների ջանքերով կայացած հոգևոր-ազգային միջոցառումների կազմակերպմանը դպրոցներում: Այնուհետև Հայր Սուրբը խոսեց Եկեղեցու և ուսուցիչների միասնական դաստիարակության առաքելության կարևորության մասին: Եղան հարց ու պատասխաններ, քննարկումներ:

Ժողովին ներկա էր նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով խոսեց Աղոթքի կարևորության մասին, ապա Տեր Հայրը առաջարկեց իր հովվության տարածաշրջանի ուսուցիչների միասնական ջանքերով, հատկապես գյուղերում կազմակերպել մկրտություններ:

Վերջում ուսուցիչներին բաժանվեցին աշխարհաբար թարգմանված աղոթքներ:

Ժողովը փակվեց Աղոթքով:

Վայոց Ձորի թեմի
լրատվության
բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s