ԶՈՐԱՑ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ


Զորաց Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է Վայոց ձորի Եղեգիս գյուղի արևելյան բարձունքին:

This slideshow requires JavaScript.

Ըստ արևելյան պատի արձանագրության՝ կառուցել է (1303թ.-ից ոչ ուշ) Տարսայիճ իշխանի թոռը՝ Ստեփանոս Սյունյաց եպիսկոպոսը։ Բաղկացած է միայն խորանից և կից երկու ավանդատնից։ Արևմտյան պատին, անմիջապես բեմի առջև, երկու սյուների միջոցով երեք կամարակապ բացվածքներ են արված, վերին մասում ագուցված են երկու որմնախաչեր։

Աղոթասրահին փոխարինում է սալահատակ հրապարակը արևմտյան ճակատի առջև։ Արևելյան ճակատը մշակված է «հայկական խորշերով»: Եկեղեցին շրջափակված է եղել պարսպով։

Զորաց եկեղեցին ունի հայկական ճարտարապետության մեջ եզակի հորինվածք։
Ելնելով եկեղեցու կանոնից (ժամասացությունը թույլատրվում էր միայն անշարժ «պատարագի սեղանի» առկայությամբ)՝ ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել էր արշավի գնացող զորքի համար:

Advertisements

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ


Հոգեգալուստը մի նոր սկիզբ է: Տիեզերքի ստեղծագործության և աշխարհի վրա  կյանքի հայտնվելու շատ կարևոր մի սկիզբ: Քրիստոսի Ծնունդով իրագործված փրկության տեսանելի արտահայտությունն է: Աշխարհի արկածալից պատմության ամբողջ ընթացքում չի եղել մի դեպք, որ օժտված լինի այնքան հարուստ կարելիություններով, որքան եղավ Հոգեգալուստը: Եվ ոչ մի ընկերային շարժում այնքան ուժգին թափ չի ստացել իր սկզբնավորության մեջ, որքան եղավ Հոգեգալուստով սկսված ընկերային, կրոնական ու բարոյական նոր շարժումը, մի ընթացք, որ դեռ շարունակվում է ու պիտի շարունակվի այնքան ժամանակ, որքան ընկերային հարաբերությունները գոյություն ունեն աշխարհի վրա:

Հոգեգալուստը քրիստոնեական եկեղեցու սկզբնավորությունն է:

Մարդիկ ընդունեն թե ուրանան` պատմական անհերքելի իրողություն է, որ Քրիստոնեական եկեղեցին ամենից առողջ ազդեցություն է ի գործ դրել մարդկային, ընկերային բարքերի բարելավման և մարդու բարձրացման մեջ: Ոչ ոք չի պնդում, որ Եկեղեցին կատարյալ ու անթերի մի կազմակերպություն է: Ոչ ոք չի ուրանում, որ նրա բազմադարյան պատմության ընթացքում չարիքներ չեն ծնվել նրա մեջ, հակառակը զարմանալի պիտի լիներ: Մարդկանցից կազմված ընկերություն լինելով` զերծ չի մնացել մարդուն հատուկ տկարություններից և մեղքերից: Սակայն պետք է ճշտել, որ   այդ թերացումները և չարիքները ոչ թե եկեղեցին ինքն է գործել իբրև համակարգ և ուսմունք, այլ նրանում եղած մի շարք մարդիկ, որոնք հավատարիմ չեն եղել նրա սկզբունքներին, որոնք անվանապես նրա մեջ լինելով հանդերձ` մաս չեն կազմել նրա հոգևոր և բարոյական գործունեությանը: Ուրիշ խոսքով` այդ թերացումները գործվել են մարդկանց կողմից, որոնք չեն ստացել այն հոգին, որ հատկապես Հոգեգալուստով տրվեց այս նոր ընկերային շարժման բոլոր անդամակցողներին: Վերջապես մարդկանց կողմից, որոնք այդ  Եկեղեցու  Ս. Գրքի իսկ բացատրությամբ` «մարել են հոգին» նախ իրենց մեջ, և, թերևս, նաև այն սահմանափակ զանգվածի մեջ, որտեղ գործվել են այդ չարիքները: Եվ եկեղեցին ի վերջո դատապարտել է նրանց:

Սակայն այս բոլորով հանդերձ, հիմնական տարբերությունը, որ նշմարվում է այս և մյուս մարդկային ընկերությունների միջև, այսինքն` մեծագույն հրաշքը, որ միշտ իրագործվում է այս ընկերության մեջ, այն է եղել, որ եկեղեցին իր մեջ միշտ ուժ և կարելիություն է զգացել ինքն իրեն վերանորոգելու: Չի պակասել իր քաջությունը և կարողությունը դարմանելու այն չարիքները, որոնք իր մեջ գործվել են հակառակ իրեն, բայց հաճախ իր անունով: Ու իր մեծ առաքյալներից մեկի` Պետրոսի նման սայթաքելով և կանգնելով` շարունակում է իր նախախնամական դերը և առաքելությունը մարդկային ընկերության մեջ: Ուստի միայն նշմարել և մատնանշել եկեղեցու թերությունները և անտեսել նրա համամարդկային իրագործումները, նշանակում է կույր ձևանալ պատմական իրողությունների հանդեպ կամ դառնալ ժխտական նախապաշարումի և տգիտության զոհը: Continue reading