ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ


Հունիսի 22-ին Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանայի առաջնորդությամբ կազմակերպվեց ուխտագնացություն: Առավոտյան ժամերգությունից հետո օրհնություն ստանալով Տեր Հորից՝ մոտ հիսուն ուխտավորներ ճամփա ընկան դեպի Գեղարդավանք: Ճանապարհի ընթացքն ուղեկցվում էր սաղմոսերգություններով և աղոթքներով:

This slideshow requires JavaScript.

Գեղարդավանքում հավատացյալները միասնական աղոթքի կանգնելուց հետո՝ օրհնություն ստացան վանահայր Տ. Տարոն վրդ. Ղուլիկյանի կողմից: Սիրո ճաշից հետո ուխտավորներն ուղևորվեցին դեպի Աբովյանի նորաօծ Սուրբ Հովհաննես եկեղեցի: Մեծ պտույտ կատարելով՝ Սևան-Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհով վերադարձան հայրենի Ջերմուկ:

Տ. Գալուստ քահանա Սահակյան

Advertisements

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՈՒԽՏԸ ԶՈՐԱՑ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ


Հունիսի 25-ին Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ Եղեգիս համայնքի տարածքում գտնվող Զորաց Սբ. Աստվածածին եկեղեցու  բակում տեղի ունեցավ մարզի նորակոչիկների օրհնության հանդիսավոր արարողություն:

This slideshow requires JavaScript.

Հայոց ազգային բանակի շարքերը համալրելու մեկնողներին ողջույնի խոսք ասացին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտապես գործող հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Սրտի խոսք ասացին 4-րդ բանակային կորպուսի Վայքի զորամասի զինծառայող, արդեն տուն վերադարձող, սերժանտ Գոռ Վարդանյանը, դեռևս ծառայության մեջ գտնվող կրտսեր սերժանտ Արթուր Գրիգորյանը և նորակոչիկ Ռոման Հայրապետյանը: Օրհնության խոսք ասացին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ հանձնարարություններով գեներալ Հովիկ Օհանյանը, Կայազորի զինվորական դատախազ, գեներալ-մայոր Ստեփան Մանուշակյանը, Վայոց ձորի մարզի դատախազ Հովիկ Սուքիասյանը, մարզային զորակոչային հանձնաժողովի անդամներ, մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ, Եղեգիս համայնքի բնակիչներ:

Continue reading

ՀԱՐՑ: ԱՐԴՅՈ՞Ք ՄԱՏԱՂԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԾԵՍ Է:


ՊԱՏԱՍԽԱՆ:

Մատաղը, լինելով հնուց ավանդված բարեպաշտական սովորույթ, այսօր էլ շատ տարածված է և ունի քրիստոնեական կարևոր բովանդակություն: Մատաղը, կատարման եղանակով և իմաստային նշանակությամբ, ոչ թե ուղղակի պարզ սովորույթ է, այլ ծես, որն ուղեկցվում է հատուկ կանոնով կատարվող ծիսական արարողությամբ: Սուրբ Եկեղեցու հոգևոր հայրերը` Հովհան Ոսկեբերանը, Եփրեմ Խուրի Աորին և այլք նշում են, որ քրիստոնյան պետք է ունենա երեք կարևոր առաքինություն` պահեցողություն, աղոթասիրություն և ողորմածություն: Խոսրով Անձևացին այս մասին ասում է. «Պահքը մարդուն հանում է արքայության ճանապարհ, աղոթքը մոտեցնում է դռանը, իսկ ողորմությունը տանում է այդ դռներից ներս», համաձայն Տիրոջ այն խոսքի թե. «ուր ես եմ` այնտեղ իմ պաշտոնյան թող լինի»:

Ողորմություն տալը, որպես քրիստոնեական սիրո դրսևորում, Ավետարանում հաճախ է շեշտված. «Եղեք գթասիրտ, ինչպես գթասիրտ է ձեր երկնավոր հայրը»(Ղուկ. Զ 36): Առաջին քրիստոնյաները, հենց այս պատվիրանին հետևելով էր, որ քրիստոնեական համայնքների ձևավորման սկզբում արդեն իսկ կազմակերպում էին հասարակաց հացկերույթներ, օգնում աղքատներին, խնամում կարոտյալներին: Նախնական եկեղեցում հավաքական ճաշկերույթները հիմնականում հաջորդում էին հավաքական աղոթքին: Իսկ սեղանների շուրջը համախմբվածներին ջերմացնողը սիրո ու համերաշխության մթնոլորտն էր:

Մեր պատմությունից գիտենք, որ հոների դեմ տարած հաղթանակներից հետո Տրդատ թագավորն ու հայ իշխանները, Սուրբ Լուսավորչի առաջնորդությամբ, Տարոնի Սուրբ Կարապետ վանքում զոհաբերել են բազմաթիվ կենդանիներ և բաժանել աղքատներին:

Այսինքն մատաղը, լինելով Աստծուն ուղղված գոհության արտահայտության, սկզբից ի վեր եղել է նաև գթասրտության, ողորմածության արտահայտություն: Հետևաբար մատաղը ոչ թե պետք է նույնացնել կուռքերին զոհ մատուցելու հեթանոսական արարողության հետ, այլ առաջնորդվել նրա քրիստոնեական բովանդակությամբ, այն է`  սիրով արված նվիրատվություն, ողորմություն` կարիքավորներին բաժանելու համար: Ըստ մատաղի արարողակարգի` քահանան, սաղմոսներ ու աղոթքներ ընթերցելով, խաչով օրհնում է աղը, ինչը Աստծու և մարդու ուխտի նշանն է: Այնուհետև օրհնված աղը տալիս են կենդանուն` ուտելու: Ի դեպ, ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու, մատաղ բառի ստուգաբանությունն է «աղ մատուցել»: Հին կտակարանում մատաղի շատ դրվագներ կան: Սակայն ուզում ենք ընդգծել, որ մովսիսական օրենքով ընդունված զոհաբերված կենդանու արյունը խաչի վրա Հիսուս Քրիստոսի հեղած արյան նախանշանն է: Այսինքն` մեր Տեր Հիսուս ամբողջ մարդկության մեղքերի համար զոհաբերվեց խաչի վրա` որպես Գառն Աստծու: Հնուց ընդունված է մատաղ անել տաղավարաց տոներին, հատկապես` Հարության, Վարդավառի, Սրբոց տոներին և այլն:

Կա մատաղի երեք կանոն` Continue reading

ՀԱՐՑ: ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄՈՄ ՎԱՌՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒՄ:


ՊԱՏԱՍԽԱՆ:

Եկեղեցի, խունկ, աղոթք, ծես- դժվարանում ենք այս ամենը պատկերացնել առանց մոմերից առկայծող փոքրիկ լույս-լեզվակների: Ամեն անգամ, երբ գնում ենք եկեղեցի, անկախ ամեն տեսակի պայմանականությունից, մոմ ենք վառում սրբապատկերների առաջ: Մոմավառությունը մի փոքրիկ ինքնամփոփ «ծես» է, անբառ աղոթք:

Դեռևս առաջին դարերում, երբ նորադավան քրիստոնյաները հավաքվում էին գետնափոր վայրերում ու հարատև աղոթքով երկրպագում Աստծուն, նրանք իրենց աղոթքի մրմունջը միախառնում էին մոմերից ու կանթեղներից առկայծող լույսին: Այդ ժամանակներում մոմը, անշուշտ, կիրառական նշանակություն ուներ` լուսավորում էր ստորգետնյա բնակավայրերը: Սակայն հետագայում առավել նշանակալից դարձավ մոմավառության ներքին հոգևոր իմաստը, ինչը կփորձենք մեկնել ձեզ:

Այսօր մոմ վառելով` ոչ միայն մեր հավատքն ենք արտահայտում Տիրոջ հանդեպ, այլև` Տիրոջը հնազանդվելու հոժարակամությունը, Աստծու շնորհիվ վերափոխվելու, նոր մարդ դառնալու պատրաստակամությունը, այլ կերպ ասած` մոմավառությունը հավատքի վկայությունն է նաև: Վառվող մոմը, որ լույս է ճառագում, ամենից առաջ խորհրդանշում է Հիսուսին, ինչպես ասում է Նա. «Ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. Ը:12):

Առհասարակ ուղղափառ եկեղեցում մեծ կարևորություն ունի լույսի խորհրդաբանությունը: Վառվող լույսը, լինի մոմի, կանթեղի կամ ջահի, խորհրդանշում է երկնային, աստվածային լույսը: Կարծում ենք` նկատած կլինեք, որ եկեղեցու կանթեղները, ջահերը, մեծ մոմերը վառվում են նաև ցերեկվա ժամերին, հատկապես կիրակի և տոնական օրերի, Սուրբ Պատարագների ընթացքում: Այսինքն` նպատակը ոչ թե շինության ներսը լուսավորելն է, այլ լույսի հոգևոր նշանակության ընդգծումը, լույսը` որպես աստվածային ներկայություն: Եկեղեցու հայրերից մեկն, անդրադառնոլով մոմին ու նրանցից առկայծող լույսին, ահա թե ինչ է ասում. «Մոմանյութը, որը սկզբնապես եղել է մաքուր մեղրամոմ, խորհրդանշում է մոմ վառողի հոգևոր մաքրությունը, ինչպես մեղրամոմն է փափուկ ու ճկվող, այդպես «փափուկ» ու խոնարհ է այդ անձը»: Մեղրամոմի այրվելը խորհրդանշում է հոգեղեն արարածի հոգևոր նորոգությունը` նոր մարդ դառնալը, աստվածային սիրո ջերմության ներգործությամբ: Այս ամենով հանդերձ մոմավառությունը, Continue reading