ՀՈՒՆԻՍԻ 2-Ը՝ ՏՈՆ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ


Հայոց եկեղեցու մեծ տոներից է Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սբ. Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից եւ ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սբ. Էջմիածնի Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը:

Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սբ. Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաեւ Տրդատ թագավորը եւ Աշխեն թագուհին: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի Ծիսական բառարանի՝ «կաթողիկե» նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, եւ այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր Տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը համարվում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի Մայր Տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր եւ ընդհանրական է բոլոր հավատացյալների համար:

Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը նշվում է Սբ. Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակին: Տոնի օրը Continue reading

Advertisements

ՏՈՆ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Որովհետև ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է»:

Սրբազան առաքյալի քարոզած այս լուսավառ Հիմքն է` անսասան Պատվանդանը Կաթողիկե Սուրբ Էջմիածնի: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնարկեքի այս ավետիսը` խորհրդանիշ տոնն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Սուրբ Էջմիածինը` Աստվածային Հայտնությամբ պայծառակերպված Աստուծո տան հիմնադրությունն է մեր նշխար հողի վրա: Այն Խոր Վիրապում անպատմելի տառապանքներ կրած Սուրբ Լուսավորչի  տեսիլքի իրականացումն է, տեսի’լք, որին արժանացրել էր Արարիչը Իր մշտակա ներկայությամբ և զորությամբ, տեսի’լք, որ փոխանցել էին իրեն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, տեսի’լք, որ իրագործվեց Աստվածային նախախնամ լույսով. «Էջ Միածինն ի Հօրէ և լոյս փառաց ընդ նմա… », և կերտվեց մեր լուսո Սբ. Խորանը. «Եկայք շինեսցուք Սուրբ զխորանն լուսոյ »: Ահա այս Աստվածաէջ Սբ. Խորանից լուսավորվելով մեր ազգը` դարձավ ճշմարիտ Աստուծո ուխտյալ ժողովուրդ և վերափոխվեց` դառնալով խաչակիր ժողովրդի: Այս պահից է, որ մեր ժողովուրդը ուխտեց ապրել Աստվածային պատվիրաններով ու քրիստոնեական առաքինություններով, մեզ հայտնված բարձրագույն կյանքի չափանիշներով: Այս մեծագույն առաքելությամբ է մեր Սբ. Եկեղեցին առաջնորդել մեզ իր հիմնադրման օրից, անխափան շարունակում է այն այսօր և շարունակելու է իր Աստվածային և ազգապահպան այս առաքելությունը հավիտենաբար:

Սբ. Էջմիածինը իր հիմնադրումով, Իր պատմությամբ, Իր առաքելությամբ անխախտ ներկայություն է մեր ազգային կյանքում: Սբ. Էջմիածինը տեսիլքի, անսահման սիրո և զոհողության ծնունդ է: Մեծ տեսանող էր Լուսավորիչ, որն արդեն Խոր Վիրապի մեջ տեսնում էր Հայոց փրկությունը և իր մտքով սավառնում էր Վաղարշապատի այն վայրի վրա, ուր պիտի իրականանար իր ազգի փրկության ծրագիրը և Աստվածային տեսիլքը պիտի շողարձակվեր: Տեսիլքը` Աստուծո հայտնությունն է մարդուն, որով մարդկային հոգին տարրանում է հավիտենականին ու զորանում: Ու այս զորությունն ունենալով իր տառապանքների ու ցավերի մեջ` չընկճեց Կաթողիկեի հիմնադրին: Մեր Եկեղեցին տեսիլքի ծնունդ է, սակայն գերագույն սեր էր պետք տեսիլքով գոյավորվածը հիմնավորելու: Մեր Տերը, տեսնելով մեր ազգի ներսում քողարկված լույսը, Սբ. Գրիգորի անբեկանելի սերն ու անկոտրուն հավատը, Հանուն Իր կրվող տառապանքների, չարչարանքների, նրա աղոթք դարձած հոգին, իբրև Իր գերագույն սիրո արդյունք, Իր տունն հիմնադրեց, Իր Թագավորության ներկայությունը հաստատեց Հայոց հողում:

Մեր Եկեղեցին Սիրո ծնունդ է: Continue reading

ԷՋ ՄԻԱԾԻՆՆ Ի ՀՕՐԷ


Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա,
ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:

Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի,
պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:
Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ.
քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի:

Continue reading

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԵՐԳ. ԱՄԵՆ ՀԱՅԻ


Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Continue reading

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ


Քանի սիրտս տրոփում է, ու մթամած հոգիս

Կապանքները փշրած դուրս է թռչում ու թևածում,

Քանի կյանքս զրնգում է, ու անձն իմ բազմամեղ

Իր ավիշով ու արյունով աղբյուրանում,

Այնքան սերը խնկավառվում, ահագնանում է իմ մեջ`

Ալիքվելով կամարներիդ սրբազան,

Էջմիածի՜ն, Սուրբ Էջմիածի՜ն…

Հառնում եմ ես էությունից քո անհատակ,

Սուրբ Միածին,

Շնչում եմ ես ներկայությունը քո սրբասուրբ

Ու հավատիդ օթևանում խորախորհուրդ

Մաքրագործվում, պարուրվում եմ անմեռ հույսով:

Ջերմ հպումից աննյութական ու հրափայլ քո ձեռքերի

Կանթեղվում է առկայծ հոգիս ու տարրանում

Քո պատգամով նշխար դարձած պատերի մեջ:

Եվ դու հանկարծ լուսաճաճանչ, աստվածային,

Ու կենսահորդ այս հայտնությամբ ճառագում ես,

Ու փայլում ես սիրուց նրանց,

Որ գալիս է միշտ դեպ քեզ,

Էջմիածի՜ն, Սուրբ Էջմիածի՜ն… Continue reading