ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵԽԱ ԻՆՉ-ՈՐ ՉԱՓՈՎ ՀԱՆՃԱՐ Է


This slideshow requires JavaScript.

Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Եղեգնաձորի քաղաքապետարանի կողմից, Մոմիկի անվան այգում  կազմակերպված միջոցառմանը իրենց մասնակցությունը ունեցան նաև  Վայոց Ձորի թեմի  Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և <<Հույս և ապագա>>  երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպությունը: Երեխաներին անվճար տրամադրվեցին գիպսե արձանիկներ, նկարչական պարագաներ և գունավոր կավիճներ: Մանուկները հնարավորություն ունեցան խաղալու և լուսանկարվելու հեքիաթների  և մուլտհերոսների հետ: Երեխաների հետ տոնին մասնակցում էին նաև ծնողները, տատիկ-պապիկները, ովքեր հիացմունքով նշեցին, որ Եղեգնաձորում տիրող տոնական ուրախ տրամադրությունը նաև իրենց է վարակել:   Հունիսմեկյան միջոցառումը շարունակվեց մինչև ուշ երեկո և եզրափակվեց տոնական հրավառությամբ:

ՔԴԿ-ի տնօրեն`
Ռուզան Կարապետյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s